Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստ

Հայ-ադրբեջանական խնդիրներ․ ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ելույթ են ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին։ Երկուսն էլ անդրադարձել են երկկողմանի հարաբերություններին։

Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին

Քարտեզներ՝ գերիների դիմաց․ Փաշինյանի ուղերձը Ալիևին

Վարչապետն ասել է, որ առաջիկա հանդիպմանը պատրաստ է իր հետ տանել նաև ականապատ դաշտերի քարտեզները՝ հիշեցնելով, որ խոսք է գնում միայն հումանիտար նշանակության, այսինքն՝ Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում գտնվող տարածքների քարտեզների մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում
video icon

«ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում»․ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման, ինչպես նաև խաղաղության հաստատման հարցերին

Հայաստանի անկախության 30-ամյակ

Ինչպե՞ս ՀՀ անկախության 30-ամյակը շնորհավորեցին համանախագահ երկրները

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի առաջնորդներն իրենց ուղերձներում անդրադարձել են ԼՂ հակամարտությանն ու վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնեց նախագահությունը ՀԱՊԿ-ում

Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Մինչ այդ Տաջիկստանում կանցկացվեն ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցեն անդամ-պետությունների ԶՈՒ-ի տարբեր ստորաբաժանումներ

Էյվազլին և Չայզամին դուրս են ՀՀ տարածքից

Էյվազլի-Չայզամի․ վիճելի՞, թե՞ ադրբեջանական տարածքներ

Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից պարզաբանել է՝ ինչու է գործածել ադրբեջանական տեղանուններ։ Փորձագետները մեկնաբանել են Գորիս-Կապան ճանապարհի վիճելի հատվածների շուրջ ստեղծված իրավիճակը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ

Թուրքագետ Սուրեն Մանուկյանի կարծիքն այն մասին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, Հայաստանի, Թուրքիայի և այլ շահագրգիռ կողմերի նպատակների և առաջնահերթությունների մասին

ֆեյսբուքյան ֆլեշմոբ «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջով

«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին

Զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին