Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Փաշինյանի առաջարկը Բաքվին. փակել երկու հարց

Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները

Բաքվում կրկին խոսում են ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, ինչը վրդովեցնում է հայ հանրությանը։ Մինչ փորձագետները քննադատում էին Երևանի լռությունը, վարչապետ Փաշինյանն առաջարկով հանդես եկավ։

ՀՀ-Գերմանիա ռազմավարական օրակարգի մասին հռչակագիր

Տնտեսությունից՝ անվտանգություն․ ՀՀ-Գերմանիա գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը

Հայաստանի վարչապետի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հռչակագիր գործընկերության ռազմավարական օրակարգի մասին։ Փաստաթղթի մանրամասները

ԼՂ-ի բանակցային փաստաթղթերի հրապարակում․ կարծիքներ

«Զիջումներ պատերազմի հետաձգման դիմա՞ց»․ ԼՂ-ի բանակցային ժառանգությունը

Հայաստանի կառավարությունը հրապարակել է հակամարտության կարգավորման մի շարք առաջարկներ, որոնք քննարկվել են մինչև 2019 թվականը։ Ինչի՞ մասին են դրանք վկայում: Փորձագիտական կարծիքներ:

Հայ հոգևորականներն ընդդեմ կաթողիկոսի․ հայտարարություն

Փաշինյանը որոշել է հանդիպել «կաթողիկոսի թյուր ընթացքը» քննադատող հոգևորականների հետ

«Գարեգին Բ-ն ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր»,- հայտարարել են մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ։

ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից․ ինչ կհետևի սրան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից․ պետությունը կգնի՞ այն

Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 21-ից։ Այն ենթադրում է, որ ՀԷՑ-ը կճանաչվի հանրային գերակա շահ, կգնահատվի ընկերության արժեքը, փոխհատուցում կտրամադրվի սեփականատիրոջը։ Այլ մանրամասներ։

Փաշինյանը՝ այլ երկրի «գրպանից» դուրս գալու մասին

«Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան

Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ ՀՀ-ն այդ «գրպանում» է տեղավորվել անկախության հենց հաջորդ օրից, այնտեղ է հայտնվել մի գործիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ելույթի կարևոր դրվագները:

Երևանը հակադարձում է Ալիևի՝ կեղծ քարտեզների խոսույթին

«Հետ գնալու դեպքում քարտեզներում չենք տեսնի Ադրբեջանը»․ արձագանք Ալիևին

Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սևանա լիճը Գյոյչա է կոչել և խոսել է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին՝ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Արձագանք և մեկնաբանություններ Երևանից։

Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին

«Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու հայ-թուրքական սահմանի բացման համար «որևէ էական խոչընդոտ չկա», խոսել է նաև այլ թեմաների մասին։

ՀՀ-Ադրբեջան. «Թրամփի ուղին» և բանակցային ներկայիս փուլը
photo icon video icon

«Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են վերջ դնել 30-ամյա դիմակայությանը կամ ձախողել կարգավորման ռեալ հնարավորությունը։ Ամեն ինչ «Թրամփի ուղու» և ներկայիս բանակցային փուլի մասին

Փաշինյանը Հովհաննավանքում պատարագի մասնակցեց
video icon

«Մայր Աթոռի ազատագրման մեկնարկ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագն առանց միջադեպերի չանցավ

Ոստիկաններն ու քաղաքացիներն արգելափակել էին մի խումբ հոգևորականների և Մայր Աթոռի շահերի ներկայացուցչի մուտքը, մի քաղաքացու էլ ուժով հեռացրին եկեղեցուց: Մանրամասներ:

44-օրյա պատերազմին նվիրված զեկույցը չի հանրայնացվի

44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը

Երեքուկես տարվա ուսումնասիրությունից հետո խորհրդարանը որոշել է լիագումար նիստերում քննարկելու փոխարեն փաստաթուղթն ուղարկել ԱԺ գաղտնի բաժին։ Ընդդիմության և փորձագետների կարծիքները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ