Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Հայաստանում ներել են զինծառայողների ընտանիքների վարկերն ու հարկային արտոնություններ սահմանել ռազմական դրության ժամանակահատվածում

Հարկերից ազատվում են պետությանն ուղղված նվիրատվությունները։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում կվճարի զոհվածների, վիրավորների և անհետ կորածների ընտանիքներին

իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի անկախության ճանաչում, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, կարծիք, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, Ալեքսանդր Իսկանդարյան, խաղաղ կարգավորման սկզբունքներ, մադրիդյան սկզբունքներ,

«Պատերազմն Ադրբեջանի համար փոխզիջումը չեղարկելու միջոց է»․ հայ քաղաքագետ

Արդյո՞ք հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, հնարավո՞ր է Արցախի անկախության ճանաչումը, այստեղ խաղաղապահներ կտեղակայվե՞ն․ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը

«Ղարաբաղի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի»․ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ողջ հասարակությանը համախմբվել և պաշտպանել հայրենիքը՝ նախևառաջ, զենքը ձեռքին, ինչպես նաև օգնել բանակին գիտելիքներով և հմտություններով

video icon

Երևանում եկեղեցիների զանգերն են ղողանջում, կամավորները պատրաստվում են մեկնել արցախյան ճակատ։ Տեսանյութ

Ռեպորտաժ երևանյան փողոցներից այն մասին, թե ինչպես է ողջ հասարակությունը մասնակցում օգնությանն Արցախին, որտեղ ավելի քան երեք շաբաթ է՝ պատերազմ է

Արցախ․ ինչո՞ւ չի ստացվում չկրակել։ Ադրբեջանցի և հայ փորձագետների մեկնաբանությունները

Արցախում երկրորդ հրադադարն է խախտվել, ինչպես առաջինը։ Ադրբեջանի և Հայաստանի փորձագետներն՝ այն մասին, թե ինչու չի հաջողվում հրադադար սահմանել, և ի՞նչ է պետք անել

Ղարաբաղ և «խաղաղություն տարածքների դիմաց»․ յոթ շրջանների մասին․ կարծիք Բաքվից

Ադրբեջանի յոթ շրջանները, որոնք ղարաբաղյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում, մարտերի և քաղաքական քննարկումների կիզակետում են։ Շահին Ռզաևի մեկնաբանությունը

photo icon

Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպումն ու հոկտեմբերի 19-ին արցախյան մարտերի գոտում կատարված իրադարձությունները

Ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 19-ին օրվա ընթացքում արցախյան մարտերի գոտում։ Հնարավոր է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Մոսկվայում

Արցախ, Հայաստան, Ադրբեջան, հակամարտություն,

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են մարդասիրական զինադադար հաստատել հոկտեմբերի 18-ի կեսգիշերից

Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը երկրորդ անգամ են պայմանավորվել հրադադարի մասին, այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ի կեսգիշերին

video icon

Երկրորդ հրթիռային հարվածը Ադրբեջանում՝ Գյանջային. տասնյակ զոհվածներ և վիրավորներ. Տեսանյութ

Երկրորդ հրթիռային հարվածը Ադրբեջանում՝ Գյանջային, տասնյակ մարդիկ զոհվել են և վիրավորվել: Ղարաբաղում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 օր

photo icon

Արցախցիները Գորիսում՝ պատերազմից հետո տուն վերադառնալու սպասումով․ լուսանկարներ

Ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց տները քանդվել են։ Եվ ոմանք՝ խոսքը գնում է հիմնականում կանանց և երեխաների մասին, ստիպված տեղափոխվել են այլ բնակավայրեր

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին