Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

«Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի»․ Պուտինը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Ըստ Ռուսաստանի նախագահի՝ սկզբից պետք է դադարեցնել մարտական գործողություններն Արցախում և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ՝ բոլոր կողմերին ձեռնտու լուծում գտնելու համար

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարողանա անտեսել ղարաբաղյան հակամարտությունը․ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին ղեկավար

Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է ԱՄՆ և Եվրոպայի էներգախնայողության և տրանսպորտային ցանցի համար, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ուղիղ բախման ռիսկ, կարծում է ՆԱՏՕ-ի նախկին գեներալ Բրիդլավը

Հայաստանի վարչապետի տիկինն արցախյան ճակատ կմեկնի

«13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու» Արցախում, - հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը

Հրադադար Արցախում․ երրորդ հումանիտար դադարը նո՞ւյնպես խախտված է

ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են Արցախի մարտական գործողորւթյունների գոտում ժամանակավոր հումանիտար հրադադարի հաստատման մասին հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից

photo icon video icon

Ղարաբաղյան հակամարտության քարտեզներ․ ինչ է կատարվում այժմ, և ինչպիսին էր իրավիճակը մինչ այս

Ընդհանուր առմամբ, յոթ քարտեզ կա, որոնք հրապարակել են Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններն՝ ընթացիկ մարտական գործողությունների վայրերի մասին, և Reuters-ը՝ 2019 թ-ի դրությամբ ղարաբաղյան հակամարտության գոտու և տեղահանված անձանց մասին

Ո՞վ կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Վաշինգտո՞նը, թե՞ Մոսկվան

Բաքվի և Երևանի փորձագետները՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման մասին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման նախաշեմին

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին