Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Իրավիճակը ԼՂ-ի և խաղաղության պայմանագրի շուրջ

Լեռնային Ղարաբաղը բանակցությունների էպիկենտրոնում. ի՞նչ սպասել

Չնայած ուկրաինական պատերազմին և դրա վրա սևեռված ուշադրությանը՝ ԼՂՀ-ի շուրջ նույնպես շարունակվում են գործընթացներ՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի ակտիվ մասնակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում

Բանակցություններ Մոսկվայում՝ Բրյուսելից անմիջապես հետո. Միրզոյան-Լավրով հանդիպումը

Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի բանակցություններից անմիջապես հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը։

Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի մեկուսացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Կարծիքներ Ադրբեջանից

Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական միջնորդ լինեն, թե՞ նրա տեղը կզբաղեցնի Թուրքիան։ Ադրբեջանցի փորձագետները տարակարծիք են։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման

«Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել, այլ փակել ԼՂ-ի հիմնախնդիրը»․ ՀՀ վարչապետ

Փաշինյանի դիտարկմամբ՝ Փառուխում մեկնարկածը «շարունակվելու ակնհայտ միտում ունի», քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ