Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ո՞վ կփոխարինի Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտությունում

Եթե ոչ Մինսկի խումբը, ապա ո՞վ է Հայաստանին և Ադրբեջանին տանելու դեպի խաղաղություն

Աշխարհաքաղաքական թշնամանքն ու մրցակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ապագա խաղաղության պայմանագրի «կնքահոր» դերի համար. ո՞վ է փոխարինելու Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտությունում։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի կառավարության անդամներին
video icon

«Պարտության օրակարգ չէ». ՀՀ վարչապետն ընդունել է Արցախի նախագահին

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ փողոցային պայքար մղող ուժերին Արցախի ուղերձն այն է, որ «պետք չէ օգտագործել Ղարաբաղյան հիմնահարցը ներքաղաքական նպատակների հասնելու համար»։

Իրավիճակը ԼՂ-ի և խաղաղության պայմանագրի շուրջ

Լեռնային Ղարաբաղը բանակցությունների էպիկենտրոնում. ի՞նչ սպասել

Չնայած ուկրաինական պատերազմին և դրա վրա սևեռված ուշադրությանը՝ ԼՂՀ-ի շուրջ նույնպես շարունակվում են գործընթացներ՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի ակտիվ մասնակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում

Բանակցություններ Մոսկվայում՝ Բրյուսելից անմիջապես հետո. Միրզոյան-Լավրով հանդիպումը

Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի բանակցություններից անմիջապես հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը։

Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի մեկուսացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Կարծիքներ Ադրբեջանից

Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական միջնորդ լինեն, թե՞ նրա տեղը կզբաղեցնի Թուրքիան։ Ադրբեջանցի փորձագետները տարակարծիք են։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին