Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Ղարաբաղյան նոր պատերազմի առաջին «անտունները» ֆուտբոլիստներն են

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով Ադրբեջանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականներն իրենց տնային խաղերը կանցկացնեն հայրենիքի սահմաններից դուրս

Կարծիք Երևանից․ ի՞նչ սպասել Ղարաբաղում ռազմական դիմակայությունից, արդյո՞ք ելք կա և ո՞րն է այն

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսում է Ղարաբաղում ռազմական դիմակայության, Ռուսաստանի դիրքորոշման և պատերազմի հնարավոր ելքերի մասին

Նիկոլ Փաշինյան, GALLUP International, սոցհարցում, վստահության վարկանիշ, վարչապետի վարկանիշ, նախագահի վարկանիշ, Արմեն Սարգսյան

Հայաստանի վարչապետի ուղերձը: Ի՞նչ ասաց նա, և ի՞նչ էին նրանից սպասում

Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների յոթերորդ օրը Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին նախապես հայտարարված էր, և մարդիկ սպասում էին նրա խոսքին

photo icon

Այսպիսին է պատերազմը. Ղարաբաղում մարտի դաշտից երկու կողմերի գյուղերի և քաղաքների լուսանկարներ

Քանդված տների լուսանկարներ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից և Ադրբեջանի Թերթեր քաղաքից: Մարտական ​​յոթերորդ օրը Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի մարտերի յոթերորդ օրը

Հայաստան, Լեռնաին Ղարաբաղ, Ադրբեջան, եազմական գործողություններ,

Դաժան մարտեր Ղարաբաղում, Հայաստանի սահմանամերձ գյուղերի և քաղաքների գնդակոծում։ Թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ

Նորություններ և ռեպորտաժներ երկու կողմից՝ Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին