Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Արցախ, Հայաստան, Ադրբեջան, հակամարտություն,

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են մարդասիրական զինադադար հաստատել հոկտեմբերի 18-ի կեսգիշերից

Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը երկրորդ անգամ են պայմանավորվել հրադադարի մասին, այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ի կեսգիշերին

video icon

Երկրորդ հրթիռային հարվածը Ադրբեջանում՝ Գյանջային. տասնյակ զոհվածներ և վիրավորներ. Տեսանյութ

Երկրորդ հրթիռային հարվածը Ադրբեջանում՝ Գյանջային, տասնյակ մարդիկ զոհվել են և վիրավորվել: Ղարաբաղում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 օր

photo icon

Արցախցիները Գորիսում՝ պատերազմից հետո տուն վերադառնալու սպասումով․ լուսանկարներ

Ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց տները քանդվել են։ Եվ ոմանք՝ խոսքը գնում է հիմնականում կանանց և երեխաների մասին, ստիպված տեղափոխվել են այլ բնակավայրեր

Ղարաբաղ, Արցախ, ռազմական գործողություններ, Հայաստան, Ադրբեջան,

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները՝ ղարաբաղյան պատերազմի միջանկյալ արդյունքների մասին

Կորուստներ; «կարմիր գիծ», որը չի կարելի հատել; արդյո՞ք փոխզիջումների հնարավորություն կա․ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը պատասխանում են ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության հարցերին

Ղարաբաղ․ բոլորն արտահայտել են իրենց դիրքորոշումն՝ այդ թվում Մոսկվան և Վաշինգտոնը։ Թեզեր

Ինչպե՞ս են տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, Ղարաբաղի նախագահը, Ռուսաստանի ԱԳՆ-ն և նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Բայդենը

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մեզ համար անընդունելի է»․ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանը դիմել է Արցախի, Հայաստանի ժողովրդին և սփյուռքահայությանը։ Վարչապետը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

video icon

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ Սերգեյ Լավրով

Խաղաղապահներ և ռուս դիտորդներ Ղարաբաղում; դրա շուրջ շրջանների վերադարձ; անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի հայ բնակչության համար․ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղարաբաղյան կարգավորման մոտեցումը

«Հայաստանը եղել է և շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը»․ Հայաստանի ԱԳ նախարար

Արցախյան պատերազմը՝ Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի գլխավոր թեմա։ Ի՞նչ են խոսել Հայաստանի և Ռուսաստանի նախարարները բանակցություններից հետո

Արցախյան մարտերի 16-րդ օրը․ ի՞նչ են դրանց մասին մտածում Հայաստանում

JAMnews-ը զրուցել է Երևանի երկու բնակիչների հետ։ Նրանք խոսում են ռազմական գործողություններին իրենց վերաբերմունքի և այն մասին, թե ինչի են սպասում մոտ ժամանակներս և ինչպես են ապրում այս օրերին

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին