Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան
Հայաստանի կառավարությունը փետրվարի 1-ին Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին ասված է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
Երևանը Բաքվին մեղադրում է 2020 թ․ աշնանն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո մի շարք կոնվենցիաներ խախտելու մեջ։
- Ադրբեջանի և անհայտության գերիները․ հայկական կողմի փորձերը՝ նրանց գտնելու և վերադարձնելու
- Կարծիք․ ինչուէ խաղաղությունն Արցախում անհուսալի, և Ռուսաստանին անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը
«ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները», — ասված է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հաղորդագրությունում։
Հայցում անդրադարձ կա նաև ռազմագերիների, սպանված և վիրավոր խաղաղ բնակիչների, գույքը կորցրած անձանց, ինչպես նաև տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության հարցերին։
«Այս միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է», — ընդգծել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։
Եղիշե Կիրակոսյանի հաղորդագրությունում ասվում է, որ գանգատին կցված են Ադրբեջանին ներկայացված մեղադրանքների բազմաթիվ և ծավալուն ապացույցներ։