Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից

Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ընտրություն կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման երկու տարբերակի միջև՝ ռուսական և «վաշինգտոնյան»։

Հայաստանի անվտանգային համակարգը փոխվո՞ւմ է

«Կրեմլը որոշել է Հայաստանին զրկել անկախությունից». կարծիք Երևանից

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն մասին, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ինչ կարող է ակնկալել Հայաստանը իր դաշնակից Ռուսաստանից, ինչ միջոցներ պետք է ձեռնարկի սեփական շահերը պաշտպանելու համար։

Հայաստանի ակնկալիքները Սոչիի հանդիպումից

Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը Սոչիում. կարծիքներ

Փաշինյանն ասել է, որ Սոչիի եռակողմ հանդիպումից «ամենակարևոր ակնկալիքները» այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականներն ու մեկնաբանություններն են

Ռուսաստանի արձագանքը Արևմուտքի ակտիվությանը

«Անուղղակի սպառնալիքնե՞ր». Մոսկվայի ուղերձները եռակողմ հանդիպումից առաջ

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի կողմից Ուկրաինայի և Հայաստանի միջև զուգահեռները սպառնալիք են՝ «նույնը ձեզ մոտ կլինի»

ԵՄ դիտորդները կտեղակայվեն սահմանին

«ԵՄ և ՀԱՊԿ-ի առաքելությունների համադրման քաղաքական մոտիվ չկա». կարծիք

Եվրամիությունն ընդունեց հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու որոշումը։ Ռուսաստանն էլ հայտարարել է, թե իր հովանու տակ գործող ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է դիտորդներ ուղարկել

ԼՂ-ն կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում.

Ի՞նչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետի կանխատեսումը

Ղարաբաղի հայերը բողոքի ակցիաներով են արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը կամ այլ բնակավայր փնտրեն։

ՀՀ-Ադրբեջան բանակցությունների արդյունքներ

Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն․ տեղեկություններ Հայաստանի ԱԽ քարտուղարից

Արմեն Գրիգորյանը մտահոգ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ «Ադրբեջանը կարող է օգտագործել չդելիմիտացված սահմանի պատրվակը Հայաստանի վրա հարձակվելու համար»։

Պրահայի հայտարարություն. Վերլուծություն Երևանից և Բաքվից

Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից

Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո: Վերջին լուրերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներից, փորձագիտական ​​գնահատականներ։

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Անկախության հռչակումից հետո առաջին անգամ Ադրբեջանը և Հայաստանը պետությունների ղեկավարների մակարդակով փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին