Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարողանա անտեսել ղարաբաղյան հակամարտությունը․ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին ղեկավար

Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է ԱՄՆ և Եվրոպայի էներգախնայողության և տրանսպորտային ցանցի համար, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ուղիղ բախման ռիսկ, կարծում է ՆԱՏՕ-ի նախկին գեներալ Բրիդլավը

Հայաստանի վարչապետի տիկինն արցախյան ճակատ կմեկնի

«13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու» Արցախում, - հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը

Հրադադար Արցախում․ երրորդ հումանիտար դադարը նո՞ւյնպես խախտված է

ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են Արցախի մարտական գործողորւթյունների գոտում ժամանակավոր հումանիտար հրադադարի հաստատման մասին հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից

photo icon video icon

Ղարաբաղյան հակամարտության քարտեզներ․ ինչ է կատարվում այժմ, և ինչպիսին էր իրավիճակը մինչ այս

Ընդհանուր առմամբ, յոթ քարտեզ կա, որոնք հրապարակել են Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններն՝ ընթացիկ մարտական գործողությունների վայրերի մասին, և Reuters-ը՝ 2019 թ-ի դրությամբ ղարաբաղյան հակամարտության գոտու և տեղահանված անձանց մասին

Ո՞վ կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Վաշինգտո՞նը, թե՞ Մոսկվան

Բաքվի և Երևանի փորձագետները՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման մասին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման նախաշեմին

Հայաստանում ներել են զինծառայողների ընտանիքների վարկերն ու հարկային արտոնություններ սահմանել ռազմական դրության ժամանակահատվածում

Հարկերից ազատվում են պետությանն ուղղված նվիրատվությունները։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում կվճարի զոհվածների, վիրավորների և անհետ կորածների ընտանիքներին

իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի անկախության ճանաչում, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, կարծիք, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, Ալեքսանդր Իսկանդարյան, խաղաղ կարգավորման սկզբունքներ, մադրիդյան սկզբունքներ,

«Պատերազմն Ադրբեջանի համար փոխզիջումը չեղարկելու միջոց է»․ հայ քաղաքագետ

Արդյո՞ք հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, հնարավո՞ր է Արցախի անկախության ճանաչումը, այստեղ խաղաղապահներ կտեղակայվե՞ն․ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը

«Ղարաբաղի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի»․ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ողջ հասարակությանը համախմբվել և պաշտպանել հայրենիքը՝ նախևառաջ, զենքը ձեռքին, ինչպես նաև օգնել բանակին գիտելիքներով և հմտություններով

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ