Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ոսկու հանքը հայ-ադրբեջանական նոր սահմանին։ Ինչպե՞ս կիսել այն

Արցախի Քարվաճառի շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Հայաստանի Սոթք գյուղի մոտ գտնվող ոսկու հանքը վիճելի տարածք է դարձել։ Սահմանն անցնում է հանքավայրի մեջտեղով

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը․ ԱԳՆ հայտարարություն

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև էր ընդունել։ Սակայն այն խորհրդատվական բնույթ էր կրում, կառավարությունը կարող էր այն ի գիտություն ընդունել և չկատարել

ռազմական դրություն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, պատերազմ Ղարաբաղում, ռազմական դրությունը վերացնելու մասին օրինագիծ, լուրեր Հայաստան,

16 օր անց. Հայաստանի խորհրդարանը չգնաց ռազմական դրության չեղարկմանը

Ընդդիմությունը ԱԺ նախագիծ էր ներկայացրել ռազմական դրության չեղարկման մասին, քանի որ պատերազմի ավարտից հետո այն այլևս արդիական չէ համարում: Եվ դա թույլ կտա վարչապետի իմպիչմենթի ընթացակարգ նախաձեռնել

Ֆրանսիայի Սենատ, Լեռնային Ղhարաբաղի ճանաչման մասին բանաձև, խորհրդատվական բնույթ,

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը

305 պատգամավոր կողմ է քվեարկել և միայն մեկը՝ դեմ: Փաստաթուղթն ինքնին իրավաբանական ուժ չունի և կրում է խորհրդատվական բնույթ: Այժմ իր խոսքը պետք է ասի Ֆրանսիայի կառավարությունը

Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկություններ է ակնկալում հայ ռազմագերիների մասին

Մինչև նոյեմբերի 27-ը Բաքուն պետք է ներկայացնի 17 հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն՝ գերության պատճառների, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական օգնության մասին

Արցախի բնակիչների անվտանգությունը և եռակողմ համաձայնագրի իրականացումը. Լավրովի երևանյան այցի արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարարը օդանավակայանում ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել բոլոր պայմանավորվածությունները

photo icon

Մայր Աթոռը դատապարտում է Շուշիի Կանաչ ժամի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմը

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը հայտարարությամբ է հանդես եկել և կոչ է ուղղել միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունը

«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև»․ արցախյան պատերազմի ընթացքի մասին

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունն ընդունվել է իրավիճակի բազմակողմանի գնահատման արդյունքում

հայերը լքում են տարածքները, որոնք փոխանցվում են Ադրբեջանին, հավատացյալները գնում են սրբավայրերին հրաժեշտ տալու, տեսանյութ, եռակողմ համաձայնագիր, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, պատերազմ Արցախում, ռուս խաղաղապահներ, կադրեր վայրերից, որոնք անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ,
video icon

Հայերը լքում են Ադրբեջանին փոխանցվող տարածքները։ Տեսանյութ Դադիվանքից

Ըստ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագրի՝ Արցախում պատերազմը դադարեցվել է, ռուս խաղաղապահներ են մտցվել տարածաշրջան։ Կադրեր այն վայրերից, որոնք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ

Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյան, վարչապետի հրաժարական, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական խորհրդակցություններ, եռակողմ փաստաթուղթ Ղարաբաղում հրադադարի մասին, Արցախ,

ՀՀ նախագահն անխուսափելի է համարում վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Սա Արմեն Սարգսյանի քաղաքական խորհրդակցությունների արդյունքն է, որոնք սկսվել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո: Նույն օրը երկրում բողոքի շարժում սկսվեց։

Հայաստան, նախարարի հրաժարական, Փաշինյան, վարչապետ, Շուշի, ելույթ խորհրդարանում,

Հայաստանի ԱԳՆ-ն վարչապետին դե՞մ գնաց։ Հրաժարական է տվել արտգործնախարարը

Ամեն ինչ սկսվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե բանակցային գործընթացն անդառնալիորեն գնում էր տարածքներ հանձնելուն՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարակից շրջանների, այլև Շուշիի

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին