Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում
photo icon video icon

«ԱՄՆ-ն ուղիղ երկխոսության կողմնակից է». Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց մեծ առաջընթացի, կողմերը պայմանավորվել են «թափ հաղորդել իրենց բանակցություններին» և առաջիկա շաբաթներին կրկին հանդիպել:

Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից

Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ընտրություն կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման երկու տարբերակի միջև՝ ռուսական և «վաշինգտոնյան»։

Հայաստանի անվտանգային համակարգը փոխվո՞ւմ է

«Կրեմլը որոշել է Հայաստանին զրկել անկախությունից». կարծիք Երևանից

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն մասին, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ինչ կարող է ակնկալել Հայաստանը իր դաշնակից Ռուսաստանից, ինչ միջոցներ պետք է ձեռնարկի սեփական շահերը պաշտպանելու համար։

ԼՂ-ն կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում.

Ի՞նչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետի կանխատեսումը

Ղարաբաղի հայերը բողոքի ակցիաներով են արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը կամ այլ բնակավայր փնտրեն։

Պրահայի հայտարարություն. Վերլուծություն Երևանից և Բաքվից

Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից

Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո: Վերջին լուրերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներից, փորձագիտական ​​գնահատականներ։

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Անկախության հռչակումից հետո առաջին անգամ Ադրբեջանը և Հայաստանը պետությունների ղեկավարների մակարդակով փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Զենքի գնման նոր շուկաներ

Զենքի գնման շուկայի դիվերսիֆիկացիա․ Հայաստանը նվազեցնում է կախումը Ռուսաստանից

Հայաստանում ակտիվ քննարկվում է Հնդկաստանից զենք գնելու տեղեկությունը։ Փորձ հասկանալ՝ ինչո՞ւ է ընտրվել հնդկական զենքի շուկան, արդյո՞ք շահավետ գործարք է կատարվել

Միրզոյան-Բայրամ հանդիպումը Ժնևում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. միջնորդները մնացին կուլիսներում

Սեպտեմբերյան պատերազմից հետո Ժնևում կայացել է Միրզոյանի և Բայրամովի երկրորդ հանդիպումը։ Ինչ են հայտնում կողմերն այդ մասին, ինչպես նաև Բաքվի և Երևանի փորձագետների մեկնաբանությունները

Քաղաքական նախագիծ. ինչպես Հայաստանը հայտնվեց խոշոր խաղացողների շահերի բախման կիզակետում

Մանրամասն վերլուծություն տարածաշրջանում տեղի ունեցողի, հիմնական «խաղացողների» և նրանց շահերի մասին, ինչպես նաև փորձ կանխատեսելու, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ

Մինսկի խմբի նոր համանախագահ՝ ԱՄՆ-ի կողմից. ի՞նչ է դա նշանակում

Ֆիլիպ Ռիքերը միաժամանակ նշանակվել է ԱՄՆ ներկայացուցիչ «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, այսինքն նա կհամակարգի Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան դիվանագիտական աշխատանքը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին