Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը

Բաքուն պատրա՞ստ է բանակցել ԼՂ-ի հետ․ Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Ալիևը փորձում է լուծել երկու խնդիր՝ ցույց տալ, թե պատրաստ է ԼՂ-ի ներկայացուցիչների հետ երկխոսության, սակայն բացառել նոր միջազգային ձևաչափի ստեղծումը:

«Տոլմայի օրագրեր» (Dolma Diaries) ֆիլմաշարը
video icon

Ինչպես Բեռլինում հանդիպեցին ադրբեջանցին, հայն ու վրացին, կամ «Տոլմայի օրագրեր» ֆիլմը

«Ես չեմ հասկանում, թե ինչու մենք չենք կարող ծաղրել այն մտածելակերպը, որը թույլ է տալիս պատերազմն ընկալել որպես խնդիրների լուծման հնարավոր տարբերակ»,- ասում է ֆիլմաշարի պրոդյուսեր Օլիվեր Մյուզերը

Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան

«Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք

Ավելի ու ավելի շատ փորձագետներ են Հայաստանի իշխանություններին խորհուրդ տալիս հստակ դիրքորոշում որդեգրել և հրաժարվել Ռուսաստանի հետ կեղծ դաշնակցային հարաբերություններից, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել

Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում
photo icon video icon

«ԱՄՆ-ն ուղիղ երկխոսության կողմնակից է». Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց մեծ առաջընթացի, կողմերը պայմանավորվել են «թափ հաղորդել իրենց բանակցություններին» և առաջիկա շաբաթներին կրկին հանդիպել:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին