Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնել է, որ «Իվանիշվիլին ողջունել է Մակրոնի՝ Վրաստանում իրավիճակի կայունացման ուղղությամբ համատեղ գործողություններ ձեռնարկելու գաղափարը»
Նախօրեին վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին ընդդիմության առաջնորդներին «լիբերալ ֆաշիստներ» էր անվանել և նախազգուշացրել, որ նրանց պատասխանատվության կկանչեն, իբր, բողոքի ցույցեր կազմակերպելու համար: