Մանաթը նահանջեց ևս 0,016 կետով. Դոլարի պաշտոնական կուրսը այսօր 1,7867 AZN-ն է` 1 USD-ի դիմաց, երբ անցյալ շաբաթ կազմում էր մեկ դոլարի դիմաց 1,7707 մանաթ:
Այս անգամ կուրսի անկման պատճառ կարող էր ծառայել Ադրբեջանի Կենտրոնական բանկի` առաջիկայում արժույթի լողացող կուրսի անցնելու մասին, և ազգային արժույթի փոխանակման համար գոյություն ունեցող 4% միջանցքի պարզեցման մասին հաղորդագրությունը: Լողացող կուրսի ռեժիմին անցնելու հստակ ժամանակը առայժմ հայտնի չէ:
Ինչպես բացատրում է փորձագետ-տնտեսագետ Թոգրուլ Մաշալլին, հիմա բանկերը կարող են գնել և վաճառել արժույթը իրենց հարմար կուրսով, ելնելով սեփական պահանջներից. §Բանկերը գնում են արժույթը Կենտրոնական բանկից կամ §Գոսնեֆտոֆոնդից¦ և նախկինում նրանք կարող էին իջեցնել կամ բարձրացնել գինը միայն 4% լիմիտի սահմաններում: Ըստ էության, լիմիտի պարզեցումը պետք է նվազեցնի սև շուկայում առուվաճառքի գայթակղությունը, նվազեցնի ինֆլյացիան և այն կանխատեսելի դարձնի: Սակայն, կա մի այլ խնդիր` Կենտրոնական բանկը բանկերին դոլար վաճառելու լիմիտ է սահմանել, այսինքն, նրանք, միևնույն է չեն բավականացնում բոլորին, և մանաթը ամեն դեպքում էժանանալու է¦:
Վերջին տարվա ընթացքում մանաթը կորցրել է իր արժեքի մոտ 13%-ը: