Աբխազիայում սկանդալ է Նոր Աֆոնում պատի ապամոնտաժման շուրջ
Նոր Աֆոնի վանքում քարե խորանի ապամոնտաժումն իրավաչափ չէ, և դրա համար պատասխանատուները կպատժվեն: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Աբխազիայի մշակույթի նախարարությունը:
Նոր Աֆոնի վանքի տարածքում գտնվող պատը, որը մինչքրիստոնեական խորհրդանիշներով քարերից է կազմված, ապամոնտաժվել է 2016թ-ի հոկտեմբերին, սակայն մշակույթի նախարարությունը միայն հիմա է արձագանքել՝ այն բանից հետո, երբ պատմությունը մեծ հասարակական արձագանք ստացավ:
Պատն ապամոնտաժել են «Անակոպիա» պատմամշակութային արգելոցի աշխատակիցները: Մշակույթի նախարարությունը պնդում է, որ արգելոցի տնօրեն Ալխաս Արգունը 2016թ-ի ապրիլին գրավոր դիմել է գերատեսչություն՝ առաջարկելով ընդլայնել «Աբխազական թագավորության թանգարանի» ցուցադրման մակերեսը և այդ նպատակով ապամոնտաժել քրիստոնեական խորհրդանիշներով տարբեր դետալները, որոնք մոնտաժված են Թեոդորոսի տաճարի խորանի հատվածում:
Սակայն մշակույթի նախարարությունը բանավոր պատասխանել է, որ այդպիսի որոշում կարող է ընդունվել միայն լուրջ քննարկումներից հետո, ինչի համար ժամանակ է պահանջվում: Բացի այդ, «Աբխազական թագավորության թանգարանը» դեռևս պաշտոնական կարգավիճակ չունի:
Մշակույթի նախարարությունն Ալխաս Արգունին առաջարկել է ավելի մանրամասն հիմնավորում պատրաստել և դիտարկման ներկայացնել հետագա վորանորոգման-վերականգնողական աշխատանքների նախագիծը: Սակայն նման նախագիծ այդպես էլ նախարարություն չի ներկայացվել:
Ապամոտնաժումը նախապես հավանության է արժանացրել Աբխազիայի գիտությունների ակադեմիային կից հնագիտական հանձնաժողովը, սակայն դա աշխատանքներ անցկացնելու պաշտոնական թույտվություն չէ:
«Պատմամշակութային ժառանգության պահպանման մասին» օրենքի համաձայն՝ կոնսերվացիայի, ռեստավրացիայի և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների հետ կապված նախագծերը պետք է հաստատվեն մշակույթի նախարարությանը կից Գիտական և մեթոդական խորհրդի նիստին: