Բաքվում դատում են բլոգերին
17.00, 10.01.2017
Դատարանը տուգանեց Մեհման Հուսեյնովին ոստիկանության հրամանին չենթարկվելու համար
Ահա թե ինչ է պատմում Մեհման Հուսեյնովն իր ձերբակալության մասին.
«Հրաժեշտ տալով ընկերներիս՝ ես դեռ տասը մետր էլ չէի առաջացել, երբ ինձ վրա հարձակվեց ութ մարդ, գլխիս պարկ հագցրին և փակեցին բերանս այնպես, որ չէի կարողանում շնչել: Ինձ խցկեցին մեքենայի մեջ, ձեռքերս ոլորեցին՝ գլուխս ծնկներիս սեղմելով:
Չգիտեմ, թե ինձ ուր տարան, սակայն նույն անշարժ վիճակում, չունենալով ոչ նորմալ շնչելու, ոչ շարժվելու հնարավորություն, պարկը գլխիս ես երեք ժամ անցկացրի: Հետո ինձբերեցին Նասիմիի ոստիկանական բաժանմունք՝ փոխոստիկանապետի մոտ: Պարկը հանեցին գլխիցս, և ես հասկացա՝ որտեղ եմ գտնվում և ընկա գետնին:
Ես պարկած էի հատակին կիսաուշագնաց վիճակում, իսկ այդ ընթացքում նրանք ինձ նախատում էին, որ սխալ եմ վարվում, հավանաբար նկատի ունենալով իմ գործունեությունը: Հետո նրանք բարձրացրին ձեռքս և մի կերպ ստիպեցին արձանագրություն ստորագրել: Ապա ինձ տարան բանտախուց և շտապօգնություն կանչեցին: Ինձ երկու ներարկում արեցին՝ ցավազրկող և քնաբեր: Ես քնեցի մինչև առավոտ, իսկ առավոտյան ինձ արթնացրին, որպեսզի տանեն դատարան: Ոչ ոք ինձնից որևէ ցուցմունք չի վերցրել»:
Մեհմանի խոսքով՝ մինչև դատի սկսվելը նա չորս ժամ գտնվել է սերժանտների հետ, որոնց հետ շփվել է բավականին հանգիստ: Երբ սկսվել է դատական նիստը, նրանք նրա դեմ ցուցմունքներ են տվել՝ պնդելով, որ երեկ նա կռվել է իրենց հետ: «Լավ է, որ դատավորը չկորցրեց մարդկայնությունը, անգամ ծիծաղում էր նրենց վրա», — նշում է բլոգերը:Արդյունքում, դատարանը տուգանք է սահմանել Մեհմանի համար 200 մանաթի չափով: Մեհմանն ասում է, որ չի պատրաստվում վճարել այն:
10.01.2017
Կորած Մեխման Հուսեյնովն այսօր հայտնաբերվել է Նասիմինյան շրջանային դատարանում: Փաստաբան Էլչին Սադիգովի խոսքերով, բլոգերը մեղադրվում է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ: Դատական նիստը հետաձգվել է մինչև 15.00
09.01.2017
Բաքվում անհետացել է հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը, ով հայտնի է իշխանությանն ուղղված իր սուր քննադատությամբ ֆեյսբուքյան իր «Sancaq» էջում է Facebook: Մինչ հունվարի ութի երեկո նա իր ընկերների հետ է եղել, ապա պետք է հանդիպեր գործընկերոջը, սակայն այդպես էլ հանդիպման չի եկել: Ոստիկանական բաժանմուքների որոնումները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը հանդես է եկել Հուսեյնովի անհետացման մասին հայտարարությամբ:
Բլոգերի ընկեր Ուլվի Հասանլիի պնդմամբ՝ կան ականատեսներ, ըստ որոնց քաղաքացիական հագուստով հինգ անձ մեքենայով ստիպողաբար տարել են Մեհմանին:
Դրանից քիչ առաջ Հուսեյնովը հրապարակել էր ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների առանձնատները պատկերող մի քանի տեսանյութ և լուսանկար: Տեսանյութում պատկերված է կառուցվող առանձնատուն, որը, ըստ բլոգերի, պատկանում է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարին:
- Մինչ այդ բլոգերը արդեն խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ. 2012 թ. նա մեղադրվում էր խուլիգանության մեջ, նույնիսկ հարուցվել էր քրեական գործ:
- 2015 թ. բլոգերը հայտարարել էր, որ նրան չեն ուզում տալ իր անձնագիրը՝ իշխանությանն ուղղված քննադատության պատճառով:
- 2013 թ. երկրից դուրս գալու փորձ կատարելիս նրան ձերբակալել են և մի քանի ժամ հարցաքննել: