Ադրբեջանում չեղարկվել է տնից դուրս գալու համար sms-թույլտվության պահանջը, բայց կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31–ը
Ադրբեջանում խիստ կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31–ը վարակման ամենօրյա դեպքերի տևական բարձր աճի պատճառով։ Սակայն սահմանափակումների մի մասը չեղարկվել է օգոստոսի 5–ից։
Մեկ ու կես ամիս՝ հունիսի 21–ից, Բաքվում և մի քանի այլ քաղաքներում և շրջաններում չի կարելի տնից դուրս գալ առանց իշխանությունից sms-թույլտվություն ստանալու, փակ են բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների և դեղատների, արգելվում է գնալ այգիներ և լողափեր։
• Չի ստացվել Ադրբեջան վերադառնալ համավարակի ժամանակ․ դժբախտությո՞ւն, թե հաջողություն
• Վրացական Մառնեուլի քաղաքի կյանքն առանց մարդաշատ հարսանիքների
• Կորոնավիրուսը Հայաստանում․ ինչո՞ւ երկիրը չկարողացավ դիմակայել համաճարակին
Օգոստոսի 5–ից չեղարկվում է կարանտինի ամենածանր պահանջներից մեկը՝ sms-թույլտվություններ ստանալու անհրաժեշտությունը։
Չեղարկվում է նաև լողափ գնալու արգելքը։ Սակայն անարգել լողափ գնալ նույնպես դեռևս չի լտացվի։ Ցանկացողները պետք է գրանցվեն cimerlik.az հատուկ կայքում և ընտրել այն լողափը, որտեղ դեռ ազատ տեղեր կան։
Լողափերը բաց կլինեն առավոտյան 8–ից մինչև երեկոյան 9–ը։
Կարանտինի մնացած արգելքներն ուժի մեջ կմնան մինչև օգոստոսի 31–ը։
Նախկինի պես հանգստյան օրերին չի աշխատելու հանրային տրանսպորտը։ Սրճարաններում և ռեստորաններում գործելու է միայն պատվերների առաքման ծառայությունը։
Անփոփոխ են մնում գործունեության և ծառայությունների թույլատրված և արգելված ոլորտները, որոնք գրանցված են Ադրբեջանի կառավարության 2020 թ–ի հունիսի 19–ի որոշման մեջ։ Արգելված են նաև
• հարսանիքները,
• ծիսական ծառայություններն, այդ թվում, փակ տարածքներում սգո արարողությունների կազմակերպումն ու անցկացումը՝ բացառությամբ թաղման։
Օպերատիվ շտաբը կոչ է անում բնակչությանը հինգ հոգուց ավելի չհավաքվել, սոցիալական հեռավորություն պահպանել, պաշտպանիչ դիմակներ կրել։
Սոցցանցերում կարանտինի երկարաձգման մասին որոշումը ոչ միանշանակ է ընկալվել։
Հեգնական գրառումներ են արվում, շատերն ակնարկում են, որ կարանտինային ռեժիմն այդքան արագ չի ավարտվի։
Բնորոշ գրառումներ․
«Անտրամաբանական որոշումները բերում են նրան, որ մարդիկ չեն հավատում համավարակին։ Այդ որոշումները կարծես բողոքի ցույց անելու կոչ լինեն։ Մենք իրոք համբերություն ենք դրսևորում»։
«Ինչո՞ւ է կառավաության համար, որն արդեն 30 տարի է՝ իր ձեռքերում է պահում իշխանությունը, այդքան դժվար վարակին վերջ տալ այնպես, ինչպես արվեց Վրաստանում»։
«Մենք այնքան կոշտ մտանք կարանտինի մեջ, որ ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ։ Ողջ աշխարհն արդեն միմյանց է այցելում, իսկ մենք տոնում ենք լողափերի բացումն ամռան վերջին»։