Միջադեպ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Պաշտպանության նախարարությունները հակասական տեղեկություններ են հաղորդում
Տեղեկություններ Բաքվից
Ադբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է․
«Հուլիսի 12–ին՝ կեսօրից սկսած, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով ադրբեջանահայկական պետական սահմանը Թովուզի շրջանում, գնդակոծել են մեր դիրքերը հրետանային կայաններից։
Կորուստներ կան երկու կողմից էլ։
Ներկա պահին այդ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Մեր ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ իրավիճակը»։
• Կյանքը հայ–ադրբեջանական սահմանին՝ խորհրդային ժամանակներից մինչ օրս
• Հայաստան․ կրթությունը՝ հակամարտության անտեսանելի զոհ
• Կարծիք․ լավագույն սուտը ճշմարտությունն է
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հայկական կողմից կորուստներ չկան»։