Կորոնավիրուս, նորություններ։ Վրաստան․ կորոնավիրուսով վարակման 3 դեպք վերջին մեկ օրում, 20 ապաքինված։ Հանվում են սահմանափակումները
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 372 165 3 Հիվանդներ 7 774 4 568 735 Նոր մահեր +7 +2 0 Մահեր 98 54 12 Առողջացել են 3 255 2 897 557 -
Վրաստան․ կորոնավիրուսով վարակման 3 դեպք վերջին մեկ օրում, 20 ապաքինված։ Հանվում են սահմանափակումները
Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել։ Դրանք բոլորը գրանցվել են կարանտինային գոտիներից մեկում, աղբյուրը հայտնի չէ։
Վերջին մեկ օրում երկրի հիվանդանոցներից դուրս է գրվել 20 հիվանդ։ Կարանտինի մեջ է 3076 մարդ, բժիշկների ստացիոնար վերահսկողության տակ՝ 200 հիվանդ։
Փետրվարի 26–ից մինչ օրս Վրաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք։ Հիվանդներից 557–ն ապաքինվել է, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 76%–ը։ 12 մարդ է մահացել։ Այս պահին կորոնավիրուսի դեմ բուժում է շարունակում ստանալ 166 մարդ։
Սահմանափակումներ և այլ միջոցներ
Վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 27–ին հայտարարությամբ էր հանդես եկել մի շարք սահմանափակումներ չեղարկելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Վրաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է, այդ պատճառով էլ սահմանափակումները կարող են չեղարկվել։
Մայիսի 29–ից աշխատանքը վերսկսում է հանրային տրանսպորտն, իսկ հունիսի 8–ից՝ խանութներն ու սրճարան–ռեստորանները։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 372 132 1 Հիվանդներ 7 774 4 403 732 Նոր մահեր +7 +1 0 Մահեր 98 52 12 Առողջացել են 3 255 2 819 537 -
Հայաստանում ևս 7 մահ և 372 նոր դեպք, ծանր վիճակում է գտնվում 300 մարդ
Համաճարակի ընթացքում վարակվել է 7 774 մարդ, 98-ը մահացել են, 3 255-ն՝ առողջացել։
Փորձագետները կարծում են, որ իրավիճակը կրիտիկական է։ Հնարավոր սցենար է համարվում, որ մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության համակարգը կոլապսի մեջ հայտնվի ծանրաբեռնվածության պատճառով։ Այդ դեպքում բժիշկները չեն կարողանա սպասարկել բոլոր պացիենտներին և կսկսեն առաջնահեթություններով ղեկավարվել այս հարցում։
Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
-
289 նոր դեպք մեկ օրում, այդ թվում՝ վարակվել է մանկատան 6 աշխատակից և 9 երեխա
Հայաստանում մահվան 4 նոր դեպք կա, ընդհանուր առմամբ, համաճարակից ի վեր մահացել է 91 մարդ։
Վարակվել է 7 402 մարդ։ 3 220–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վարակումները պաշտոնապես հաստատվել են։ Մանկատան սաները հաշմանդամություն ունեցող երեխաներ են։
-
Ինքնաբուժումն ու «կորոնավիրուսային խավարամտությունը» Հյուսիսային Օսիայում բարձր մահացության պատճառներից մեկն են
«Օսնովա» պարբերականը պատմում է Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։ Տարեց հիվանդի տղան բժիշկներին մեղադրել է, թե նրանք «չիպավորել են» իր հորը, քանի որ նրա անրակոսկրի տակ նոր սպի է հայտնաբերել։ Բժիշկների բացատրությունները, որը դա անրակոսկրային կաթետերի սպին է, չեն օգնել։
Այդ նույն հիվանդանոցում էլ կոնֆլիկտ է առաջացել Հյուսիսային Օսիայի հոգևոր առաջնորդ Հաջիմուրատ Գացալովի հետ։ Նա իր հետ հիվանդանոց էր բերել մի տրցակ դեղ, և, կորոնավիրուս ախտորոշմամբ ծանր վիճակում պնդել էր, որ պետք է խմի ադրանք, քանի որ «ծանոթները խորհուրդ են տվել»։
Ապրիլի վերջին Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսից մահացել էր 65 մարդ։ Մայիսի 26–ին՝ արդեն 132։ Սակայն սա այն անձանց թիվն է, ում մոտ վարակի թեստ է անցկացվել արդեն հետմահու։ Սակայն համաճարակի մեկնարկից ի վեր մահացածների թեստավորում կատարվել է միայն 8 տոկոս դեպքերում՝ 1 106 մահացած–ից 81–ի։
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր Հյուսիսային Օսիայում վարակվել է 2 645 մարդ։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 452 149 1 Հիվանդներ 7 113 4 271 731 Նոր մահեր +6 +2 0 Մահեր 87 51 12 Առողջացել են 3 145 2 741 526 -
Երկու զոհ Ադրբեջանում ՝ 149 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 51-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 4,271 է։
2,741 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Ադրբեջանում Կարանտինը
Ադրբեջանում կշարունակվի մինչև մայիսի 31-ը, թեև շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել իրենց բնակավայրի սահմաններում, արդեն թույլատրվել է բիզնեսի բոլոր տեսակների աշխատանքը, սկսել են գործել վարսավիրանոցնեը, թանգարաններն ու այգիները։
Բաց են բոլոր կաֆեներն ու ռեստորաններն, բայց միայն ժամը 8:00-ից մինչև 18:00։
Աշխատում են բոլոր խանութները, բացի մեծ առևտրական կենտրոններից։ Բաքվում աշխատում է հանրային տրանսպորտը, այդ թվում մետրոն։ Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։
Դեռևս փակ են Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի և Ապշերոնյան թերակղզու մուտքն ու ելքը։ Դեռ չի վերականգնվել ավիահաղորդակցությունը, փակ են սահմանները։ Արգելված են բոլոր մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներ ու հոգեհացի արարողությունները։
Փակ են մարզասրահները, ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները։
-
Ժանգոտ խողովակներ, կոտրված զուգարանակոնք, ճաքած պատեր, ճղված կեղտոտ լինոլեում, Covid-19–ից բուժվողների հիվանդանոց Կրասնոդարում, Ռուսաստան։ Տեսանյութ
Այս տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում։ Հեղինակը մեկնաբանում է պայմանները, որոնցում գտնվում են հիվանդները կենտրոնական շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում։ Տեղի բնակիչներն ասում են, որ բաժանմունքը նման իրավիճակում է բնավ ոչ առաջին տարին։
«Սա ցնցուղն է, դիպչել անգամ չես ուզում։ Զուգարանակոնքը ջրի տարա չունի»։
-
Ռեկորդային վիճակագրություն Հայաստանում․ վեց մահ և 452 նոր դեպք մեկ օրում
Մահերի թիվը հասել է 87-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 7.113 է։
3,145 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
-
«Տասնյակ դիեր Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի հիվանդանոցներում»․ պատգամավորը կարդացել է տեղի բնակչի նամակը
Նամակում, որը կարդացել է Ռուսաստանի Պետդումայի նիստին Յարոսլավլ քաղաքի պատգամավոր Օլգա Սեկաչովան, ասվում է․
«Սարսափով եմ հիշում այն, ինչ վերապրել եմ, մինչ կորոնավիրուսից բուժվում էի Կարաբիխա գյուղի հիվանդանոցում։ Ինձ գրեթե չէին բուժում։ Երեք օր ազիտրոմիցին են տվել՝ երեք ներարկում, երկու կաթիլային։ Ռենտգեն չեն արել ոչ մի անգամ <…> Ստուգումից հետո տարան դիերը, որոնք տասնյակներով «դարսած էին» իմ հիվանդասենյակի մոտ՝ մահճակալիցս հինգ մետր այն կողմ։ Դիերը տանելու իմ խնդրանքին ասացին․ «Դարդ մի արեք, նրանք չեն կենդանանալու»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ շրջանում համաճարակից ի վեր կորոնավիրուսից մահացել է 13 մարդ։
Տեղական կառավարության ներկայացուցիչն ի պատասխան հայտարարել է, որ «այնպիսի հիվանդություններով մարդիկ, ինչպիսին է շաքարախտը, սրտի հիվանդություններն ու ՄԻԱՎ–ը, մահանում են ոչ թե կորոնավիրուսից, այլ կորոնավիրուսի ֆոնին»։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 344,481 մարդ, 3,541–ը մահացել է։ Սակայն այս վիճակագրությունը մեծ կասկածներ է առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մասնավորապես, ամենատուժած երկրներում Covid-19–ից մահանում է 300–500 մարդ՝ բնակչության մեկ միլիոն հաշվարկով, Ռուսաստանում՝ 24 մարդ։
Աղբյուր՝ “ՄԲԽ մեդիա»
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը