Հանրային տրանսպորտը վերագործարկվում է, խանութներն ու ռեստորանները բացվում են․ Վրաստանում չեղարկվում են սահմանափակումները
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 27–ին հայտարարել է, որ երկրում չեղարկվում են որոշ սահմանափակումներ, որոնք ներմուծվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։
Նրա խոսքով՝ երկրում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, այդ պատճառով էլ հնարավոր է դարձել չեղարկել սահմանափակումները։
Մայիսի 27–ի դրությամբ Վրաստանում վարակվածների ավելի քան 70 տոկոսն ապաքինվել է։ Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ նոր վարակվածների թիվն օրական մեկից երեք է։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, ապաքինվել է 557 մարդ, մահացել՝ 12–ը։
Ո՞ր սահմանափակումներն են չեղարկվում
Մայիսի 29–ից կվերսկսվի քաղաքային հանրային տրանսպորտի բոլոր տեսակների աշխատանքը՝ ներառյալ մետրոն։ Ինչպես հաղորդել է վարչապետը, տրանսպորտն աշխատելու է որոշակի կանոններով։ Գլխավոր կանոններից մեկը դիմակ կրելն է։
- Հունիսի 1–ից կբացվեն բաց տեսակի բոլոր խանութները՝ ներառյալ առևտրի կենտրոնները։
- Հունիսի 1–ից կբացվեն նաև բաց և փակ շուկաները։
- Հունիսի 1–ից կբացվեն ռեստորաններն ու սրճարանները, որոնք բաց տարածք ունեն։
- Հունիսի 8–ից կվերսկսվի բոլոր տեսակի ռեստորանների սպասարկումն, այդ թվում՝ փակ տարածքներում տեղակայվածների։
- Հունիսի 8–ից կբացվեն նաև այն հյուրանոցները, որոնք կանցնեն առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների ստուգումները և համապատասխան թույլտվություն կստանան։
- Հունիսի 8–ից կվերագործարկվի միջքաղաքային տրանսպորտն՝ ավտոբուսները, միկրոավտոբուսներն ու երկաթուղին։
Ի՞նչը դեռ չի բացվի
- Մարզասրահները, լողավազաններն ու առողջարանային համալիրները։