Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 13-15ը 2020
-
Ադրբեջանում 56 նոր դեպք կա, ընդհանուր՝ 1,253
Կորոնավիրուսով վարակվածներից 404–ն ապաքինվել է, 13 մահացել։
-
Վրաստանում 40 նոր դեպք կա, ընդհանուր՝ 306
Կորոնավիրուսով վարակվածներից 69–ն ապաքինվել է, երեքը՝ մահացել։ Վրաստանի կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացի բուժման նպատակով Վրաստան են տեղափոխվել արտասահմանից։
4,990 մարդ կարանտինի մեջ է, 462 մարդ հիվանդանոցներում բուժում է ստանում։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ, հաշվի առնելով վարակի տարածման դինամիկան, մոտ ապագայում Վրաստանում կտրուկ կավելանա հիվանդների թիվը։
Վարակվել է ևս մի քանի բժիշկ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան տասը բժիշկ ողջ երկրում։ Ներքին բռնկման վտանգի պատճառով փակ են Մառնեուլի, Բոլնիսի և Լենտեխի քաղաքները, ծովափնյա Քոբուլեթիի չորս գյուղ։
Ապրիլի 15–ի երեկոյից 10 օրով կարանտինի պատճառով փակ կլինեն Թբիլիսին և երեք խոշորագույն քաղաքներ՝ Քութայիսին, Բաթումն ու Ռուսթավին։
Ենթադրվում է, որը ատակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի։ Այն դեռևս գործում է մարտի 21–ից մինչև ապրիլի 18–ը։
-
Հայաստանում 17-րդ մահն է արձանագրվել, 44 նոր դեպք կա։ Որոշ ձեռնարկությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.111-ի:
Առողջացած հիվանդների թիվն աճել է 54-ով, ընդհանուր առմամբ 297 հիվանդ է բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից:
Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել՝ վարակի ավելի մեծ տարածումից խուսափելու նպատակով: Կառավարության նոր որոշմամբ այն երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը:
-
Ադրբեջանում 13 մահ, 49 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,197-ի: 351 մարդ ապաքինվել է:
Ադրբեջանում հայտարարվել է կարանտինի ուժեղացված ռեժիմ: Մետրոն փակ է, բայց ավտոբուսներն աշխատում են: Ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների աշխատանքը, բացառությամբ մթերայինների և դեղատների, դադարեցված է:
Իշխանությունները պահանջում են, որ մարդիկ տանը մնան:
Ապրիլի 5-ից մտցվել են բնակչության տեղաշարժի սահմանափակումներ։ Նախքան տանից դուրս գալը, մարդիկ պետք է SMS-ով տեղեկացնեն իշխանություններին իրենց դուրս գալու նպատակի մասին:
Կարանտինի ռեժիմի խախտման համար տուգանք է նախատեսված:
-
Թբիլիսին և Վրաստանի ևս երեք քաղաք փակվում է կարանտինի պատճառով
Ապրիլի 15–ի երեկոյից 10 օրով կարանտինի պատճառով փակվելու են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին և երկրի երեք խոշորագույն քաղաքներ Քութայիսին, Բաթումն ու Ռուսթավին։
-
Վրաստան. Արտակարգ դրության երկարաձգում
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21–ին, այն պետք է տևեր մինչև ապրիլի 18–ը ներառյալ։
Ինչպես հաղորդել է վարչապետը, Վրաստանի նախագահը մոտակա օրերին խորհրդարանին կդիմի արտակարգ դրությունը մինչև մայիսի տասը երկարաձգելու առաջարկով։
• Գախարիան ընդգծել է, որ արտակարգ դրության խախտումների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի
-
Եվս երկու մահ Հայաստանում, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը՝ 16
Մահացել են 65 տարեկան կին և 82 տարեկան տղամարդ, երկուսն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ:
Հայտարարվել է նաև 28 նոր դեպքի մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.067-ի:
Առողջացած հիվանդների թիվն աճել է 54-ով, ընդհանուր առմամբ 265 հիվանդ է բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կատարված 8.316 թեստերը բացասական արդյունք են տվել:
Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել՝ վարակի ավելի մեծ տարածումից խուսափելու նպատակով: Կառավարության նոր որոշմամբ այն երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը:
-
30 նոր դեպք Վրաստանում։ Վարակվածներից մեկը հոգևորական է, որը պետք է բազմամարդ պատարագ մատուցեր ապրիլի 12–ին
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 296 մարդ։
Նրանցից 67–ն ապաքինվել է, երեք հիվանդ մահացել է։ 4,834 մարդ կարանտինի ռեժիմի մեջ է, 434 մարդ հիվանդանոցում է՝ հսկողության տակ։
Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել ծովափնյա Քոբուլեթի շրջանի Լեգվա գյուղում։ Դա այն չորս գյուղերից մեկն է, որոնք կարանտինի մեջ են ապրիլի 12–ից։ Վարակվածներից մեկն 9-ամսական երեխա է։
COVID-19 է հաստատվել Թբիլիսիի բժշկական ինստիտուտի հինգ աշխատակիցների մոտ, հիվանդանոցը փակ է ապրիլի 12–ից։ Ինչպես հաղորդել է «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վարակի աղբյուրը քահանան է եղել։
Որքան հայտնի է, նա պետք է ապրիլի 12–ին պատարագ մատուցեր Թբիլիսիի եկեղեցիներից մեկում Ծաղկազարդի տոնին, սակայն նախօրեին նա հոսպիտալացվել էր։ Վրաստանի եկեղեցիները բազմամարդ են Զատկի տոնի նախաշեմին՝ չնայած մեկուսացման խիստ պահանջներին և արտակարգ դրությանը։ Մարդիկ եկեղեցիներում հաղորդություն են ստանում միևնույն սպասքով։
Հասարակության մի մասը կտրականապես կառավարությունից պահանջում է միջամտել և փակել եկեղեցիները։
-
12-րդ մահը Ադրբեջանում, 50 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,148-ի: 289 մարդ ապաքինվել է:
Ադրբեջանում հայտարարվել է կարանտինի ուժեղացված ռեժիմ: Մետրոն փակ է, բայց ավտոբուսներն աշխատում են: Ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների աշխատանքը, բացառությամբ մթերայինների և դեղատների, դադարեցված է:
Իշխանությունները պահանջում են, որ մարդիկ տանը մնան:
Ապրիլի 5-ից մտցվել են բնակչության տեղաշարժի սահմանափակումներ։ Նախքան տանից դուրս գալը, մարդիկ պետք է SMS-ով տեղեկացնեն իշխանություններին իրենց դուրս գալու նպատակի մասին:
Կարանտինի ռեժիմի խախտման համար տուգանք է նախատեսված:
• Պայքար համաճարակի դեմ Վրաստանում. գլխավոր սպառնալիքը եկեղեցին է
-
14-րդ մահը Հայաստանում, 26 նոր դեպք
Հայաստանում համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 1,039 մարդ։
211 հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
-
Վրաստանում 14 նոր դեպք կա, ընդհանուր՝ 266
Կորոնավիրուսով վարակվածներից 67–ն ապաքինվել է, երեքը՝ մահացել։ Վրաստանի երեք քաղաքացի, որոնք կորոնավիրուսով վարակված են, բուժման նպատակով Վրաստան են տեղափոխվել արտասահմանից։
4,872 մարդ կարանտինի մեջ է, 453 մարդ հիվանդանոցային վերահսկողության տակ է։
Թբիլիսիի երկու մասնավոր հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել, այնտեղ վարակվել է հիվանդն ու բժիշկը։ Կորոնավիրուս է հաստատվել Թբիլիսիի բժշկական ինստիտուտի բժշիկներից մեկի մոտ, կլինիկայի աշխատակիցներն ու հիվանդները, որոնք այնտեղ բուժում էին ստանում, զննում են անցնում։
Հիվանդանոցը ժամանակավորապես փակ է։ Փակ է նաև Թբիլիսիի վրաց–հոլանդական հիվանդանոցը, այնտեղ 72-ամյա կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նա ապրիլի 6–ին է հիվանդանոց տեղափոխվել սուր սրտային անբավարարությամբ։ Կորոնավիրուսի արագ թեստը բացասական է եղել։ Սակայն այժմ կորոնավիրուսով վարակվել է նրա ամուսինը։ Հիվանդի երկրորդ թեստը նրա մոտ կորոնավիրուս է հաստատել։
Անձնակազմի և հիվանդների լիակատար բուժզննում է անցկացվում։ Վարակ է հայտնաբերվել երիտասարդ կնոջ մոտ, որը Խաշուրիի շրջանի Գոմի գյուղից է։ Նա մասնագիտությամբ թարգմանիչ է, շփվել է արտասահմանցիների հետ։ Նա իր մանկահասակ երեխայի հետ հիվանդանոց է տեղափոխվել, գյուղի բնակիչները թերմոէկրանավորում են անցնում։
Շարունակվում է Քոբուլեթիի չորս գյուղերի բնակչության բուժզննումը, որոնք կարանտինի մեջ են ապրիլի 12–ից։ Թեստավորվել է ավելի քան 1,600 մարդ։ Նրանցից 13–ը ջերմություն է ունեցել, հասատված նոր դեպքեր դեռ չկան։
Համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ 67 մարդ ապաքինվել է։ Երեք մարդ մահացել է։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը