Նամակներ հայաստանյան բանտից. «Գողական ամենաթողություն»
JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 25 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:
Սա Յուրի Սարգսյանի տասնիններորդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։
Գ
ողական կենսակերպի պրոպագանդան լցվում է նորեկ բանտարկյալի վրա արդեն բանտի շեմքից։ Այստեղ ամեն ինչ հակառակն է։ «Կարգին» են անվանում նրանց, ովքեր ազատության մեջ գողություն են արել, խլել, խաբել, կողոպտել։ Իսկ նրանց զոհերին՝ հիմարներ։
• Հայաստանի դատական համակարգում հին կադրերի հրաժարականների ալիք է
• Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության մակարդակի ցուցանիշները վատթարանում են
Ազատության մեջ գտնվող հանցագործներից ստացվող շաբաթական գողական «ավարը» նույնպես բնավ անվնաս չէ։ Այն շատ փող արժե։ Ձեռք է բերվում բնավ ոչ ազնիվ աշխատանքային եկամուտներով։
Ծխախոտը, թեյը, սուրճն ու մնացածը, որ բաժանվում է բանտարկյալներին, հազարավոր մարդկանց վշտի և արցունքների արդյունքում է ձեռք բերված, որոնց կողոպտել են, թալանել, խաբել, սպանել։ Լավ վճարի դիմաց բանտերի վարչակազմն ամեն ինչ վրա աչք է փակում։
Բանտապանները հաստատությունում կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունն ավանդաբար դնում են հեղինակություն ունեցող կալանավորների վրա։ Եվ սա օրենքի ծառաների և այն խախտողների միջև համաձայնության ամենաաբսուրդային բաղկացուցիչը չէ։
Օրենքով գողերն առանց անհրաժեշտության ամենաթողության կողմնակից չեն․ դա չի համապատասխանում նրանց շահերին։ Յուրաքանչյուր բառը կշռադատված է, որոշումը՝ «մեծահոգի»։ Նրանք իրենց կամքին են ենթարկեցնում ամենամեծ բարոյազուրկներին համեմատաբար ողջամիտ մտքի շնորհիվ, այլ ոչ թե ի հեճուկս դրա։
Կենսակերպով շարքային թափառականներն ու հասարակության թափթփուկներն անազատության մեջ, գողերի բացակայության պայմաններում դրության տերերն են դառնում։ Որոշ բացառություններով նման իշխանությունը բացարձակապես բարոյազրկում է՝ վերածվելով ամենաթողության, որը հղի է մարդկանց բարոյական և ֆիզիկական նվաստացմամբ, բանտարկյալների և նրանց հարազատների իրավունքների ոտնահարմամբ, նրանց ծեծով կամ մահով, ովքեր փորձում են դիմադրել գողական ամենաթողությանը։ Իրենց հարմարավետ զգալու համար իշխանություն ստացածները ստիպված են բոլորին իջեցնել իրենց մակարդակին։
Մահվան դատապարտվածների հատվածում նման թափառականները սկզբից, հղում անելով գողական օրենքներին, մնացածներին մատնիչ կամ գեյերի հետ շփման հետևանքով «փչացված» էին հայտարարում։ Այնուհետև «վեհանձնություն» էին խաղում՝ ներելով նրանց, ումից կարող էին նյութական շահ ունենալ։
Այդ խելոքների տրամաբանությամբ՝ միասեռականության ինչ-որ վարակ մի մարդուց մյուսին է փոխանցվում նույն օդը շնչելու ճանապարհով։ Իսկ քանի որ մահապարտների բանտախցերում համագոյակցում էին «մաքուր տղերքն» ու «փչացվածներն», ապա առաջինների «մաքրության» վերաբերյալ կասկած էր առաջանում։ Հետևաբար, կասկածի տակ գտնվողները զրկվում էին ձայնի իրավունքից։ Նրանց, ովքեր համաձայն չէին, ծեծում էին՝ մինչև գիտակցությունը կկորցներ։
Անհամաձայններից մեկի խմբակային բռնաբարության և սպանության դեպք է եղել։ Հիվանդությունից ուժասպառ եղած մարդուն երկուսը պահում էին, իսկ երրորդը՝ բռնաբարում։ Այնուհետև նրանք զոհին ստիպեցին մի բուռ մառգանցովկա (կալիումի պերմանգանատ) կուլ տալ, որը հաշված րոպեներում այրեց նրա ներքին օրգանները։ Եվ այդ մահը գաղտնի մնաց բանտի պատերի ներսում՝ առանց մարդասպանների համար որևէ հետևանքի։ Միայն գողերին դիմելուց հետո մարդասպաններին տականք հայտարարեցին, իսկ նրանց արարքը՝ գարշելի, մարդկային հասկացողությանը հակասող։
Այդ հրեշների հոդվածները կալանավորների տեսանկյունից հեղինակավոր էին․ դատախազության և ոստիկանության աշխատակիցների սպանություն, գողություն, կողոպուտ։ Այդ պատճառով էլ ոչ մեկի մտքով չէր անցնում կասկածի տակ դնել նրանց գործողությունների իրավացիությունը։
Նրանցից շատերն իրենց սեռի ներկայացուցիչների հետ արգելված կապի մեջ մտնելիս, չգիտես ինչու, իրենց գեյ չեն համարում։ Սակայն միասեռականը, թեկուզ՝ իրավիճակայինը, մնում է միասեռական։ Հնարավոր է, նրանք դա գիտակցում են, իսկ արտահայտվող դաժանությունն ընդամենը ներքին կոնֆլիկտ է, իրենց հակումները թաքցնելու ցանկություն։
Բանտարկության 25 տարվա ընթացքում ես գողերին եմ դիմել տարբեր խնդիրների լուծման համար։ Եվ միշտ կամայականություններ թույլ տվողները պատժվել են, իսկ համեմատական բարությունը՝ հաղթել, նորեկների հիացմունքն առաջացնելով։ Այն ժամանակ ես ագրեսիվ խուժանին դիմակայելու այլ եղանակ չէի տեսնում։
Այնպես էի անում, որ գողերի բանավոր և գրավոր հորդորերն «անցնեին» մահապարտների բանտախցերով, անգամ ամենավերջին տականքներին պարտավորեցնելով հարգանք դրսևորել բանտակիցների և բանտապանների հանդեպ։ Չխաբել միմյանց, չգողանալ, չկռվել, չվիրավորել և այլն։ Կոնֆլիկտային իրավիճակներում դիմել գողերին կամ «նայողին»։
Բացի այդ, ցմահ դատապարտյալներին գողերը խորհուրդ չէին տալիս հետաքրքրության համար մոլախաղերի մեջ մտնել կամ այլ կերպ վատթարացնել իրենց առանց այդ էլ աննախանձելի վիճակը։ Հակիրճ, այսպիսին են ազատազրկման վայրերում վարքականոնները, որոնք կոչվում են «մարդկային օրենքներ»։
Գողերը գրում էին, որ միայն երկու կենսակերպ կա՝ «թափառական» և «լավ տղա»․ յուրաքանչյուր նորմալ կալանավոր իրեն կամ մի խմբին է դասում, կամ մյուսին։ Առաջիններն ապրում են գողական օրենքներով, և նրանց մոտ ամեն ինչ ընդհանուր է։ Երկրորդները հարգում և հետևում են գողական ավանդույթներին, բայց ունեն նաև անձնականը։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել որպես «թափառական» կամ «լավ տղա», ապրում են անդեմ։
Բնականաբար, բոլորը պարտավոր են գողերից ստացած իրենց գիտելիքները փոխանցել երիտասարդությանը։ Հուշել, այդ հորդորները տեղ հասցնել նորեկներին, որպեսզի ինչ-որ մարդկանց ճակատագրեր չխեղվեն։ Թեթև զանցանք կատարածին խիստ չպատժել, գողականի հանդեպ ձգտումը չկոտրելու համար։
Գողերը բացատրում էին, որ միայն վերջին տականքներն են գիտակցաբար վնասում ուրիշներին, ինտրիգներ սարքում՝ ինչ-որ մեկին սևացնելու և նվաստացնելու համար, մեծահոգություն չունեն, կոնֆլիկտ հրահրելու պատճառներ են փնտրում, կամայականություններ անում։
Այսպես թե այնպես, գողական օրենքները մի դանակի երկու կողմերն են, և երկուսի հարվածն էլ ցավոտ է։ Դրանք ուղղված են, առաջին հերթին, դատապարտյալին և նրա ընտանիքին, ընդմիշտ խլելով նորմալ կյանքին վերադառնալու հույսը։ Ոչ մի «մեծահոգի» դրույթներով դա չի փոխհատուցվի։ Եվ միայնակ այդ խնդիրը լուծել չի ստացվի։
Նախորդ նամակները.
Նամակ առաջին. «Ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները»
Նամակ երկրորդ. «Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»
Նամակ երրորդ. «Ապագան հիասքանչ է, եթե այն կա»
Նամակ չորրորդ. «Վերջին նախազգուշացում»
Նամակ հինգերորդ. «Մարդը միշտ ուղեբաժանի առջև է»
Նամակ վեցերորդ. «Քաղցր երազանքի դառնությունը»
Նամակ յոթերորդ. «Ազատություն և ճմռթված կյանք»
Նամակ ութերորդ. «Վտանգավոր հարևանություն»
Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»
Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»
Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»
Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»
Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»
Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»
Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»
Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»
Նամակ տասնյոթերորդ․ «Երաշխավորված ազատություն»
Նամակ տասնութերորդ․ «Պատգամավորներն ընդդեմ ժողովրդի՞»