Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասներկուերորդ" />

Նամակներ Հայաստանի բանտից. «Հիշողությունները ներծծվել են մաշկիս մեջ»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասներկուերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից» JAMnews-ի նախագիծը սկսվեց նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի տասներկուերորդ նամակն է:

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Բ ախտակից ընկերներիս մասին պատմելու գաղափարը վաղուց էր ծնվել։ Ճիշտ է, այն իրականացնելն, ինչպես պարզվեց, ավելի բարդ էր, քան ես մտածում էի։ Ամառվա սկզբից մինչև հիմա մենախցում եմ։ Մյուս ցմահ բանտարկյալների հետ շփումը հնարավոր է միայն զբոսանքի ժամանակ, ինչը ներքին կանոնակարգի խախտում է և կանխվում է բանտի աշխատակիցների կողմից։ Սակայն ես ընտրություն չունեի։

Հաշմանդամի սայլակը բանտի միջանցքում հազվադեպ բան է։ Դրանում նստած է մահվան դատապարտված մեկը, մահվանից նա կարողացել է խուսափել երեք անգամ իր ապրած 42 տարվա ընթացքում։ Ասում են, կյանքում ամենասարսափելին պատերազմն ու տարերային աղետն են։ Սակայն դրանք նրան գթացել են։ Անողոք գտնվեցին մարդիկ՝ կարեկցանքից զուրկ մարդիկ։

Դատապարտյալը հասնում է աստիճաններին, որոնք տանում են դեպի վեցերորդ հարկ՝ զբոսանքի խցեր։ Ճանապարհի հաջորդ հատվածը նրան օգնում է հաղթայարել խցի իր հարևանը։ Եվ այդպես՝ 18 տարի։ Մեր ուղիները խաչվեցին 2007թ-ին։ Մի քանի ամսով։

Նրա կողքին գտնվելն արդեն փորձություն է։ Խեղված բանտարկյալի տառապանքները ոչ ոքի անմասն չէին թողնի։ Սակայն մենք չենք կարող այդ ճակատագիրը դեպի լավը փոխել։ Ինչպես և սեփականը։ Բացառությամբ, թե արտաքին աշխարհում գտնվի մեկն, ում ուժը կպատի։

Այս անգամ մեզ բաժանում էին բետոնե պատերը։ Բայց մենք, այնուամենայնիվ, մի քանի խոսքով փոխանակվեցին։ Արմանը համաձայնեց հարցազրույց տալ։ Իսկ երկշաբաթյա կարճ հարցերից և պատասխաններից ծնվեց այս պատմությունը, որը ես աշխատել եմ բառացիորեն վերարտադրել։

Արման Իսկանդարյան, ծնվել է Լենինական քաղաքում 1976թ-ին, նախկինում դատված չի եղել:

«1988թ-ի դեկտեմբերի 7, կեսօրին մոտ [այդ օրը Հայաստանում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, 25 հազար մարդ զոհվեց – JAMnews]։ Դասի էի։ Հանկարծ դպրոցը ցնցվեց։ Արտաքին պատը փլվեց։ Կարծես՝ երկինքը փլվեց, ճզմեց, սարսափի ճիչերով, խելագար ձայներով լցվեց:

Ես գտա փոքր քրոջս, որը թաքնվել էր նստարանի տակ։ Նրան դուրս տարա և կրկին ներս մտա՝ մեր վերարկուները վերցնելու։ Հազիվ հասցրի դուրս գալ, ու դպրոցի ողջ շենքը փուլ եկավ։ Չգիտեմ, թե ինչպես եմ կենդանի մնացել։ 12 տարեկան էի։ Հորս ու նրա եղբայրների հետ մարդկանց էի որոնում և փրկում փլատակների տակից։

Շատ, շատ մարդ զոհվեց։ Օտարներ և հարազատներ։ Հինգերորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, փլատակներից դուրս բերեցին զարմուհուս, որը յոթ ամսական հղի էր։ Ցավոք, նա մահացավ։  Այդ հիշողությունները ներծծվել են մաշկիս մեջ և հանգիստ չեն տալիս։

Վստահ եմ, որ դուրս եմ գալու այստեղից։ Համոզված եմ՝ արդարադատությունն արդար է։ Ես վերապրել եմ երկրաշարժը, ողջ եմ մնացել Լեռնային Ղարաբաղում, խուսափել մահապատժից։ Ուրեմն՝ ինչ-որ մեկին պետք եմ։ Քրեական գործով իմ հանցակիցներից երկուսն էլ մահացել են։ Մեկը մահացել է ազատության մեջ, մյուսը՝ բանտի հիվանդանոցում, հենց նա, ով առերեսման ժամանակ ինձ վրա գցեց իր կատարած հանցանքի ողջ ծանրությունը։ Նրանք չկան։ Իսկ ես դեռ ողջ եմ։ Իմ դատավորն Աստված է, որը տեսնում է մարդու էությունը։

Չեմ կարող գլուխ գովել, թե դպրոցում լավ եմ սովորել շատ ժամանակ սպորտին եմ հատկացրել։ Ազատ ոճի ըմբշամարտով եմ զբաղվել և որոշակի հաջողություն ունեցել։ Առաջնություններին բացարձակ հաղթող էի։ Սակայն կյանքում պարտվեցի։

Տասնութ տարեկան դեռ չկայի, երբ որոշեցի բանակ գնալ՝ Լեռնային Ղարաբաղ։ Դիպուկահար դարձա և հետախուզության հետ շատ անգամ եղել եմ թշնամու թիկունքում։ Ոչնչից չէի վախենում։ Իսկ մեկուկես տարուց փոխհրաձգության ժամանակ նռնականետի կրակի տակ ընկա։ Բազում վիրավորումներ ստացա և կորցրի ոտքս։ Մինչև ծունկը։ Դա կյանքի վերջն էր։

Մարզիկի համար, ում կյանքը շարժման մեջ է, հաշմանդամի սայլակն ու հենակները մահվան դատավճռի պես են։ Համենայնդեպս, սկզբում այդպես էր թվում։ Բուժման և պրոթեզի համար աստղաբաշխական գումարներ էին պետք։ Հաշմանդամության նպաստն ու ծնողներիս աշխատավարձը չէին հերիքում։ Ես խրվեցի պարտքերի մեջ։ Ու կոտրվեցի հոգեբանորեն։ Այդ ժամանակ էլ հայտնվեցին «բարի կամեցողները»։

Բարեկամներիցս մեկն առաջարկեց կողոպտել գյուղի հարուստներից մեկի տունը, որտեղ, նրա խոսքով, 150 հազար դոլար և այլ արժեքավոր իրեր կային։ Գիշերը երեքով դիմակներով և ձեռնոցներով եկանք այդ գյուղ, աննկատ մոտեցանք այդ տանը։ Եվ հանկարծ լույսը վառվեց, կարծես մեզ սպասում էին։ Տանտերը դուրս թռավ և դանակը ձեռքին հարձակվեց մեզ վրա։

Ընկերներս փախան, իսկ ես կարծես անշարժացել էի։ Եվ ինչպե՞ս փախչել հենակներով։ Տանտերը հարձակվեց վրաս, դանակով հարվածեց, բայց ես ձեռքս դեմ տվեցի։ Միմյանց գրկելով՝ ընկանք շքամուտքի աստիճանների վրա։

Փախուստի դիմածներն այդ ընթացքում ուշքի էին եկել և վերադարձել հետևիցս։ Տեսել էին, որ տան տիկինը աղմուկի պատճառով դուրս էր եկել, բռնել էին նրան, ձեռքով ծածկել բերանը, որ չբղավի, և տարել տուն։ Սակայն, նրանց խոսքով, վախից այնքան ուժեղ էին կոկորդը սեղմել, որ կինը խեղդվել էր։

Այնուհետև նրանք մեզ մոտեցան, մի քանի անգամ ինչ-որ գործիքով հարվածեցին տան տիրոջը։ Ես ձեռքս էի վիրակապում և չէի տեսնում, թե ինչ եղավ այդ մարդու հետ։ Հետո մենք հեռացանք։ Ոչ փող, ոչ թանկարժեք իրեր չվերցրինք։ Հաջորդ օրը պարզվեց, որ ամուսինները մահացել են։

Այդ գիշերը ողբերգությամբ ավարտվեց միայն հանգամանքների բերումով։ Մենք ուզում էինք այդ տանից միայն փող վերցնել։ Սակայն ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։

Ինձ կալանավորեցին մարտի 14-ին։ Իսկ մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, տղաս ծնվեց։ Երբ տեսակցության ժամանակ առաջին անգամ երեխայիս գրկեցի, շունչս կտրվեց ի՞նչ ապագա է սպասվում փոքրիկիս։ Երեխան ճչում էր և քաշում վերնաշապիկիս օձիքը։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ ցավ ապրեցի և ապրում եմ։ Գոնե մեկը մեր մեջ մարդ տեսներ, մարդու պես հասկանար։ Գոնե մեկը։

Հարցաքննության ժամանակ ինձ գցում էին հատակին, ջրում և ծեծում ձեռքերով, ոտքերով, մահակներով՝ մինչև գիտակցությունս կորցնելը։

Ինձ խաբեցին։ Խաբեց երկիրն՝ օգտագործելով իր նպատակներով և որպես անպետք մի բան դեն նետելով ոտքի անդամահատումից հետո։ Իսկ երեք տարի անց կրկին դժբախտություն տեղի ունեցավ՝ և կրկին խաբեություն, դավաճանություն։ Ընկերներ, քննիչ, դատավոր։ Խոստացան, որ եթե ամեն ինչ ինձ վրա վերցնեմ, դրանով կփրկեմ հանցակիցներիս։ Իբր հաշմանդամությունը երաշխավորում է դատավորների ներողամտությունն ու փոքր ժամկետը։ Դա սուտ էր, և այն ինձ սպանեց։

Ես շատ կուզեի, որ ընանիքս ինձ թողներ, մոռանար, իր սրտից հաներ։ Սակայն նրանց այդ հավատարմմությունն իմ մեջ պահպանում է կյանքն ու հույսը։ Մինչև այսօր։ Տարեց ծնողներս, կինս ու տղաս։ Ես հաճախ գիշերը լալիս եմ բոլորից գատնի։

Միշտ հիշում եմ սպանվածների և նրանց հարազատների մասին։ Եվ վաղուց եմ ինձ դատապարտել։ Ապրում եմ հարազատներիս համար։ Հայրս ողջ կյանքն աշխատել է՝ ոսկե ձեռքեր ունի։ Մայրս 46-ամյա աշխատանքային փորձով հաշվապահ է։ Երկուսն էլ այժմ 70-ն անց են։ Հիմա իմ հերթն է նրանց մասին հոգ տանելու։ Եթե վաղաժամ պայմանական ազատ արձակեն, համաձայն եմ ապրելու ցանկացած խուլ գյուղում, միայն թե՝ ընտանիքիս հետ»։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում