Ադրբեջանում նշում են Նովրուզը՝ գարնանամուտը. ֆոտոռեպորտաժ
Ադրբեջանում պետական մակարդակով նշում են Նովրուզը՝ հին տոն, որը խորհրդանշում է գարնանամուտը: Փաստացի, այն զրադաշտական Նոր տարին է, որը գալիս է մարտի 20-21-ը՝ համընկնելով գարնանային գիշերահավասարին: Այդ կապակցությամբ ամբողջ շաբաթը կլինի ոչ աշխատանքային:
• Ֆոտոռեպորտաժ Բաքվում Ռամզանի տոնակատարությունից
• Ինչու՞ է Ադրբեջանին անհրաժեշտ «Ֆորմուլա-1»-ը
Նովրուզին ընդունված է թխել ընկույզով հատուկ թխվածքներ, կրակ վառել և ցատկել վրայով, որպեսզի «վերածնվեն», ինչպես որ գարնանը վերածնվում է բնությունը: Այդ օրերին նաև կազմակերպվում են ժողովրդական զբոսահանդեսներ և բացօթյա ներկայացումներ՝ բանահյուսական կերպարների մասնակցությամբ:
Այս տարի ժամանցային ծրագիրն ավելի համեստ է, քան անցյալ տարի: Տոնական շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, նախատեսված են մի քանի բացօթյա համերգներ, քաղաքի կենտրոնում բացվել են տոնավաճառներ: Բայց առայժմ այնտեղ շատ մարդ չկա, քանի որ եղանակը ցուրտ է և անձրևոտ:
Տոնական երեկոն ընդունված է նշել տանը՝ ընտանիքի շրջապատում: Սեղանին դրվում է փլավ, քաղցրավենիքի, ընկույցի և չրի սկուտեղ և Նովրուզի գլխավոր խորհրդանիշը՝ սյամյանի՝ աճեցրած ցորեն: Եվս մեկ պարտադիր կանոն է՝ մոմեր վառել ընտանիքի անդամների թվով: