Տոնական նամազ Ֆաթիմեի-Զահրա մզկիթում " />

Ռամազան տոնը Բաքվում 12 լուսանկարով

Տոնական նամազ Ֆաթիմեի-Զահրա մզկիթում

Բաքվի Սարուխանի թաղամասում գտնվող Ֆաթիմեի-Զահրա մզկիթն անվանվել է ի պատիվ մարգարեի դստեր: Ռամազան մուսուլմանական տոնին, որն այս տարի նշվում է հունիսի 15-ին։ Հավատացյալներն այստեղ էին հավաքվել տոնական աղոթքի:

Տղամարդիկ աղոթում էին մզկիթի դիմաց, կանայք՝ դրա ետնամասում: Նամազ անելիս, ըստ մուսուլմանական սովորույթների, կանանց կարող են տեսնել միայն ընտանիքի անդամները:

Աղոթողներից մեծ մասի ձեռքերում թղթի փոքր կտորի վրա ադրբեջաներեն այբուբենով գրված սուրահ է Ղուրանից, որն անվճար տրամադրում է մզկիթն՝ օգնելու համար նրանց, ովքեր արաբերեն չգիտեն:

«fitrə» ցուցանակով արկղ մզկիթի մոտ՝ աղքատների համար դրամական նվիրատվությունների՝ զաքաթ-ալ-ֆիթրի համար: Որքա՞ն է պետք նվիրաբերել:«Ֆիթրան» 3 կգ ալյուրին համարժեք գումար է: Ըստ շարիաթի՝ դա կարող է լինել յուրաքանչյուր վայրին բնորոշ «սորուն» սնունդ, օրինակ, կորեկաձավար կամ բրինձ:


Կարդալ ավելին JAMnews-ում