10 խորհուրդ տոնական ուտելիքների սիրահարներին
Ամանորյա տոնական մթնոլորտը սննդային թունավորմամբ մղձավանջի չվերածելու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ, բայց կարևոր կանոնի: Եթե կողմնակից եք Նոր տարվա տոնական օրերն անցկացնել ճոխ, առատ սեղաններով, ձեր հյուրերին զարմացնել արտառոց ճաշացանկով, բայց չհամալրել սննդից թունավորում ստացած մարդկանց շարքերը, ապա հետևեք այս խորհուրդներին՝ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցից: Դրանք ձեզ հաստատ կօգնեն ազատվել ավելորդ գլխացավանքից:
[yes_list]
- Մթերքները գնելիս ուշադրություն դարձրեք դրանց պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին, իսկ գնելուց հետո՝ պահեք համապատասխան սառնարանային պայմաններում և մի օգտագործեք ժամկետն անցնելու պարագայում:
- Մթերքները գնեք խանութներից, ոչ թե փողոցից, նայեք, որ դրանք արտաքուստ լինեն չվնասված, բնական գույնով ու հոտով, ժամկետի մասին տեղեկատվության առկայությամբ:
- Պահպանեք մաքրությունը խոհանոցում: Հաճախակի լվացեք սպասքը՝ նախատեսված հեղուկներով կամ գոլ օճառաջրով: Մի օգտագործեք նույն տարան մի քանի անգամ առանց այն հեղուկով լվանալու: Ուտեստի պատրաստման ընթացքում դանակը, գդալը օգտագործեք միայն մեկ անգամ, նույն դգալով տարբեր ճաշեր մի խառնեք:
- Հում մթերքները եփած, շոգեխաշած մթերքների հետ նույն տարայում մի պահեք:
- Մի մոռացեք, որ պատրաստի սննդամթերքի պիտանելիության ժամկետը 2-ից 3 ժամ է, իսկ պահպանման վայրը՝ սառնարանը: Ուստի պատրաստեք քիչ քանակությամբ, այնքան՝ որքան ուտելու եք: Սննունդը մեկ անգամից ավելի մի տաքացրեք:
- Ուտեստները բաց վիճակով սեղանին մի թողեք: Խոսքը հատկապես այն աղցանների մասին է, որոնք պատրաստված են մայոնեզով կամ թթվասերով: Սա վերաբերում է նաև ձկնամթերքին, երշիկեղենին, մսին, խմորեղենին: Սենյակային բարձր ջերմաստիճանի պատճառով դրանք մի քանի ժամ սեղանին մնալուց հետո կարող են փչանալ: Ուստի՝ պատրաստի ուտեստները պահեք սառնարանում: Հատուկ պահպանման ռեժիմ ու ժամկետ չեն պահանջում ընդեղենը, կոնֆետները, որոնք կարող եք թողնել սեղանին:
- Ուտեստի համար նախատեսված յուղային սոուսները լցրեք միայն մատուցելուց առաջ:
- Անհամապատասխան կերակրատեսակները իրար հետևից մի կերեք: Օինակ, պետք չէ ձկնկիթից հետո խմորողեն ուտել:
- Անհայտ ծագմամբ կամ կասկածելի տեսքով կերակուրներ, համեմունքներ, արհեստական, ոչ բնական հավելումներով փայլեր կամ խաղալիքներ մի օգտագործեք:
- Մի մոռացեք, որ Նոր տարին տոն է, ոչ թե անսահմանափակ քանակությամբ ուտելու մրցույթ:
[/yes_list]
Հրապարակվել է՝ 04.01.2016