Օկուպացված տարածքների բնակիչներին պետք է հասանելի լինեն առողջապահության ոլորտի ծառայությունները. կառավարությանը խորհուրդ է տալիս օմբուդսմենը
Վրաստանի օմբուդսմենը կառավարությանն է դիմել խորհուրդներով, որոնց կատարումը կնպաստի օկուպացված տարածքների բնակիչների բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիությանը:
Տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա արծարծել է խնդիրներ, որոնք առողջապահության ոլորտում առաջանում են օկուպացված տարածքների բնակիչների մոտ:
Նրա խոսքով՝ պրոբլեմատիկ են անձնակազմի պրոֆեսիոնալիզմի հարցերն, ինչպես նաև բժշկական հաստատությունների ենթակառուցվածքները, որոնք գործում են օկուպացված տարածքներում: Այդ տարածքների բնակիչների համար միշտ չի հասանելի սպասարկումն այն տարածքների բուժհաստատություններում, որոնք վերահսկվում են Թբիլիսիի կողմից, նրանք չեն կարող մասնակցել մի շարք ռեֆերալ ծրագրերի: Անձը հաստատող չեզոք փաստաթղթի բացակայութան դեպքում նրանք չեն կարող ներգրավվել տարբեր բժշկական ծրագրերի: Ժողովրդական պաշտպանի հաշվետվությունում բերված են օրինակներ, որ մարդիկ չեն կարողացել ներգարվվել հեպատիտի ծրագրում:
Օմբուդսմենը կոչ է արել կառավարությանը, ավելի հստակ՝ աշխատանքի, առողջապահության և սոցապահովության նախարարություններին խնդիրների լուծման համար հետևյալ քայլերը ձեռնարկել.
- Զուգդիդիի մունիցիպալիտետի Ռուխի բնակավայրի հիվանդանոցում ստեղծել մանկական վերակենդանացման բաժանմունք, տարածաշրջանին երեխաների շտապօգնության մեքենա տրամադրել, որոնք կսպասարկեն նաև երեխաներին, որոնք Աբխազիայից են եկել:
- Անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել օկուպացված տարածքներում աշխատող բուժանձնակազմի ֆինանսական օգնության և նրանց պրոֆեսիոնալ վերապատրաստման համար: Հարկ եղած կերպով վերազինել օկուպացված տարածքներում գործող բուժհաստատությունները:
- Շտապօգնության մեքենա տրամադրել Գալի շրջանի Սաբերիո բնակավայրի Շտապ օգնության ցուցաբերման կենտրոնին:
- Կառավարությունը պետք է օգնություն ցուցաբերի այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք օկուպացված տարածքներում օգնում են կանանց, երեխաներին, սահմանափակ կարողություններով անձանց և բռնության զոհերին:
- Զուգդիդիում անհրաժեշտ է Աբխազիայում ապրող տնային բռնության զոհերի համար ապաստան բացել:
- Անհրաժեշտ է մշակել և ստեղծել ռեֆերալ ծրագրերին այն անձանց ներգրավելու մեխանիզմներ, որոնք վրացական քաղաքացիություն ունեն և ապրում են օկուպացված տարածքում: Անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել «Ռեֆերալ սպասարկման ծրագրի շրջանակում բուժօգնության, որոշումներ կայացնող հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կանոնների մասին» կառավարության որոշման մեջ: