Վրաստան կատարած դրամական փոխանցումների մեծ մասը հունիսին եղել է Ռուսաստանից
2020 թ–ի հունիսին դեպի Վրաստան կատարած դրամական փոխանցումների ծավալն ավելացել է 17,8 տոկոսով, կամ 169,2 մլն դոլարով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ դրամական փոխանցումների ամենամեծ մասնաբաժինը՝ 32 մլն 570 հազար ԱՄՆ դոլարը (դրամական փոխանցումների ծավալի 19,25 տոկոսը), Ռուսաստանից է կատարվել։
Այնուամենայնիվ, ռուսական դրամական փոխանցումները կրճատվել են 6,36 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։
Իտալիային բաժին է ընկել 26,7 մլն դոլար (ընդհանուր ծավալի 15,83 տոկոսը)։
- Վրաստանը բացում է սահմանները Եվրամիության հինգ երկրների համար։ Սակայն այնտեղից չվերթներ չկան
- Վրաստանը չի շտապում «բացվել»։ Ինչո՞վ է դա սպառնում տնտեսությանը
Այնուհետև գալիս է ԱՄՆ–ն՝ 20 մլն դոլար (11,84 տոկոս);
Հունաստանը՝ 19,89 մլն դոլար (11,76 տոկոս)։
Վրաստանից դրամական փոխանցումների ծավալը հունիսին նույնպես ավելացել է։ Ընդհանուր առմամբ հունիսին Վրաստանից ուղարկվել է 21,9 մլն դոլար, ինչը 25,4 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի։