Սուխումին և Ցխինվալին պնդում են, որ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում JAMnews-ի համապատասխան հարցին հայտարարեցին, որ կատարվածի մասին տեղեկատվություն չունեն և մանրամասներն են պարզում:
_____________
Հարավային Օսիայի դե ֆակտո արտգործնախարարությունը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշման կոմյունիկեն:
Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Դաուր Կովեն Ֆեյսբուքում շնորհավորել է Աբխազիայի բնակիչներին, որ Սիրիան ճանաչել է նրա անկախությունը:
Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Հաջիմբան համանման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել: