Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 120-ով և հասել 9 402-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 16-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 402։ Շարունակում են բուժում ստանալ 5 896 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս ութ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 139-ի։
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ինքը կարող է վարակված լինել աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ․
«Ես կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել: Վարկվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Համոզմունք կա, որ այդ մի դեպքի հետ է կապված»։
Փաշինյանը նշեց նաև, որ մինչ ապաքինվելը շարունակելու է աշխատել․
«Շարունակելու եմ աշխատել՝ վարչապետի կեցավայրից։ Ունեմ բոլոր կապի միջոցները, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները, աշխատասենյակ։ Որքան պետք լինի կաշխատեմ այստեղից, իհարկե, մեկուսացվածության պայմաններում»։