Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել՝ 146 նոր դեպք, գրանցվել է 47-րդ մահվան դեպքը
Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 47-րդ դեպքը։ Մահացածը 82 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրվա ընթացում արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, խոսքը այն պացիենտների մասին, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ է հաստատվել, սակայն մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդություն։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է19-ի:
Մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146-ով և հասել 3 538-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 71-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 430: Շարունակում են բուժում ստանալ 2 042 մարդ:
- Տեսանյութ․ Հայաստանի տնտեսությունը կկարողանա՞ արագ հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները
- Առանց ընտրության հնարավորության. պատմություն, որը սկսվեց մեկ նամակից
ԱՄՆ Սիէթլ քաղաքում գործող Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, 600 մարդու ներգրավմամբ կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկսի։
Այս մասին Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հաղորդել է The New York Times-ին։
Փորձարկումների հիմնական նպատակն է պարզել՝ անվտա՞նգ է, արդյոք, պատվաստանյութը։ Նույնիսկ հաջողության պարագայում կմեկնարկի փորձարկումների ևս մեկ փուլ՝ ավելի մեծ թվով խմբի շրջանում, որն էլ արդեն հստակ պատասխան կտա, որքանով է արդյունավետ պատվաստանյութը։