Վրաստանի վարչապետ․ վաղը մենք կարող ենք կորցնել կանաչ գոտու կարգավիճակը, հետո՝ կրկին ստանալ այն։ Մեզ համար գլխավորը քաղաքացիների առողջությունն է
Վրաստանը շարունակում է «կանաչ» երկիր մնալ և համավարակի դեմ առավել արդյունավետ է պայքարում ադապտացիայի և կառավարման փուլում, քան մյուս երկրները։ Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով՝ «կանաչ գոտու» կարգավիճակը բնորոշող գործոն չէ։ «Մենք կարող ենք կորցնել «կանաչ» երկրի կարգավիճակն այսօր, վերադարձնել այն վաղը, մեզ համար ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունը», — ասել է Գախարիան։
Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև, որպեսզի անհրաժեշտ չլինի սահմանափակումներ մտցնել, որոնք լուրջ անհարմարություններ և ռիսկեր կստեղծեն տնտեսության վերականգնման և ընտրական գործընթացի արագ և արդյունավետ ավարտի համար։
«Եկեք ամենաժողովրդավարական և թափանցիկ ընտրություններն անցկացնենք Վրաստանում համավարակի պայմաններում», — ասել է Գախարիան։ Նա նշել է, որ ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների կառավարման բժշկական ենթակառուցվածքները երկրում աբողջությամբ պատրաստ են։
Վարչապետն ընդգծել է, որ վարակվածների հետ շփում ունեցածներն անպայման պետք է ինքնամեկուսանան և ընտանեկան բժշկի վերահսկողության տակ գտնվեն մինչև ախտանիշների ի հայտ գալը։