Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այս շաբաթվա ընթացքում կարող է հասնել 20 միլիոնի
Օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 160-ով և դարձել 40 593:
Մահացել է ևս 7 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 803-ի։
Առողջացել է ևս 541 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 157։
Շարունակում է բուժում ստանալ 6 399 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 177 322 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 968:
• Հայաստանում ևս մեկ ամսով կերկարաձգվի արտակարգ դրությունը
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այս շաբաթվա ընթացքում կհասնի 20 միլիոնի, զոհերի թիվը՝ 750 հազարի: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս հայտնել է երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, սա բարդ իրավիճակ է աշխարհի համար, սակայն «վերջին շրջանում ի հայտ են եկել հույսի նշույլներ»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել մարդկանց ակտիվորեն պայքարել համավարակը կանգնեցնելու համար: