«[Արևմուտքը]՝ Սիրիայում իր սպառազինությամբ, չի կարող խոսել Կովկասում թուրք զինվորների մասին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին կտրուկ արտահայտություններով քննադատել է Արևմուտքին և պահանջել «պատասխանատվության ենթարկել օկուպանտին՝ Հայաստանին»՝ մեկնաբանելով ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք սկսվել են 2020 թ-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան։
Նրա կեսժամանոց ելույթի մի քանի հիմնական թեզեր․
ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «հակամարտության լուծմանն արտաքին կողմերի մասնակցության անօգուտ լինելու» մասին
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել, որում երկու կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։
Պետքարտուղարի տեղակալ Բիեգունը, որը ստորագրում է հայտարարությունը, հաղորդում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրանց «օգտագործել միմյանց միջև կապի ուղիղ ալիքները՝ հետագա սրացումից և անտեղի հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու համար, որոնք էլ ավելի են սրում լարվածությունը տեղում»։
«Բռնության սրացմանն արտաքին կողմերի մասնակցությունը ծայրահեղ անօգուտ կլիներ և միայն կվատթարացներ տարածաշրջանային լարվածությունն», — ասված է հայտարարությունում։
ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես պատրաստ է օգնելու կայուն խաղաղություն ձեռք բերելու հարցում։
Հայաստանի վարչապետն աշխարհին խնդրում է «միջամտությունից զերծ պահել Թուրքիային», սակայն պատրաստ է քննարկել Ղարաբաղի ճանաչումը
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետը կոչ է արել միջազգային կառույցներին զերծ պահել Թուքիային ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, քանի որ դա «վերջնականապես կխաթարի իրավիճակը տարածաշրջանում»։
«Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և [․․․] սպառնալիքի տակ դնել միջազգային անվտանգությանն ու կայունությանը», — հայտարարել է վարչապետը։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու Ղարաբաղի անկախության ճանաչումը՝ որպես պաասխան Ադրբեջանի ագրեսիային։
«Կարևոր է հաշվի առնել հասարակության կարծիքն ու բոլոր «կողմ» և դեմ փաստարկները», — ասել է նա։