Ընդդիմադիր կայքի խմբագիրը դատապարտվել է 5,5 տարվա պայմանական ազատազրկման
Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին դատապարտվել է 5,5 տարվա պայմանական ազատազրկման, հաղորդում է «Թուրան» գործակալությունը ։ Նրան մեղավոր են ճանաչել երեք հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք և պետության դեմ ուղղված կոչեր։
Պայմանական ազատազրկման մասին վճիռն ընդունվել է դատարանի կողմից՝ հաշվի առնելով այն, որ Հաջիբեյլին մանսնակցել է ղարաբաղյան պատերազմին և անչափահաս երեխաներ ունի։
Ինչի՞ համար են դատապարտել Մուստաֆա Հաջիբեյլիին
Bastainfo.com-ն ու ևս երեք կայք արգելափակվել էր 2018թ-ի հուլիսին։ Գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական գործ էր հարուցել ստահոդ լուրերի տարածման մեղարդանքով Գյանջայի քաղաքապետի նկատմամբ մահափորձի լուսաբանման ժամանակ։
• Ավելի մանրամասն՝ Գյանջայի քաղաքապետի նկատմամբ մահափորձի և դրա հետևանքների մասին
• Բլեքաութն Ադրբեջանում․ ինչպե՞ս նման բան տեղի ունեցավ, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս է նա պատժվելու
Սկզբում Մուստաֆա Հաջիբեյլին այդ գործով որպես վկա էր ներգրավված, սակայն նոյեմբերին նրա կարգավիճակը փոխվեց մեղադրյալի։
2017թ-ին Հաջիբեյլիին դատախազությունն արդեն զգուշացրել էր այնպիսի լուրերի հրապարակման հետ կապված, «որոնց բացահայտ տարածումն արգելված է օրենքով»։ Խոսքը գնում է այն նյութերի մասին, որոնք նվիրված էին լրագրող Աֆղան Մուխտարլիին։
Հաջիբեյլիի դիրքորոշումը
Վճռի հրապարակումից առաջ իր վերջին խոսքում Մուստաֆա Հաջիբեյլին իր դեմ քրեական գործն ապօրինի և անհիմն էր անվանել։ Նա աբսուրդ է համարում նաև այն, որ իրեն «պաշտոնատար անձ» են անվանում։
«Ես ոչ միայն պաշտոն չունեմ, այլ նաև աշխատավայր։ Սահմանադրական դատարանը դատախազության հարցման հիման վրա նշել էր պաշտոնատար անձանց ցանկը, և լրագրողները դրանում ներառված չէին», — ասել է խմբագիրը։
Պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։