Երևանում վարձով տրվող բնակարանների գները կրկնակի աճել են Իրանից զբոսաշրջրիկների սպասումով
Իրանցիներին Հայաստան բերող Նովրուզ տոնին ընդառաջ [իրենց ամանորը, նշվում է նարտի 21-ին], գրեթե կրկնակի թանկացել են վարձով, հատկապես օրավարձով տրվող բնակարանների գները:
Tert.am-ն ուսումնասիրել է List.am կայքում վարձով բնակարանների մասին տրվող հայտարարությունները և հրապարակել ասյպիսի տվյալներ.
Նույն կայքում հայտարարություն տված բրոքերական գործակալության աշխատակից Մարին Աբովյան փողոցի վրա [մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը] վարձով 1 սենյականոց բնակարանի համար մինչև ամսի 19-ը պահանջում էր 15 հազար դրամ, իսկ դրանից հետո այն կհանձնվի 31 հազար դրամով:
Վերջին տարիներին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների կտրուկ աճ է նկատվում: Ընդ որում, փորձագետները հայտնում են, որ նրանք Հայաստանում 4-5 օր են անցկացնում՝ յուրաքանչյուրը ծախսելով մոտավորապես 380 հազար դրամ։
Ընդ որում, իրանցիները պատժամիջոցների պատճառով դեռևս չեն կարողանում Visa և Mastercard քարտերի օգնությամբ առցանց հյուրանոցներ ամրագրել Հայաստանում։
Իրանցիները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, Ջեմնյուզի փորձագետին հայտնել են. հայաստանյան բանկերը հրաժարվում են Իրանի քաղաքացիների համար հաշիվներ բացել՝ խուսափելով խնդիրներից։ Հայաստանում գտնվող իրանցիներին այժմ սպասարկում է միայն իրանական կապիտալով աշխատող Մելլաթ բանկը: