Ադրբեջանում այլևս բժշկական դիմակների պակաս չկա
Ադրբեջանում լուծված է բժշկական դիմկաների պակասի խնդիրը․ այսպիսի եզրակացություն կարելի է անել սոցցանցերում ծավալված քննարկումներից։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի 13–ի առավոտյան Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1089 դեպք։ 12 մարդ է մահացել, 250–ն ապաքինվել է։
«Մեր տան մոտ գտնվող փոքր դեղատանը դիմակներն այլևս պետք չէ նախապես պատվիրել։ Տեղականները կարելի է գնել ընդամենը 30 գյափիկով [մոտ 2 ցենտ], 5–ական՝ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ սա լավ է», — գրում է Facebook–ի օգտատերերից մեկը։
- Ի՞նչ տեսք ունի Բաքուն կարանտինի օրերին
- «Որոշելը, թե ով պետք է ապրի, իսկ ով՝ ոչ, այն չէ, ինչ ինձ սովորեցրել են», – Նյու Յորքի բժշկի պատմությունը
- «Սկսել ենք ճապոնացիների պես բարևել միմյանց», – ինչպե՞ս են ապրում Ադրբեջանի շրջանները կարանտինի ռեժիմում
Սակայն նա հավելում է, որ տեղական արտադրության դիմակները կտորից չեն, պլաստիկի պես նյութից են։ Սակայն «դեմքը հպումներից, փռշտոցի կաթիլներից պաշտպանում են և հոգեբանական արդյունք են տալիս»։
Մեկ այլ օգտատեր, որն ապրում է Բաքվի քաղաքամերձ ավաններից մեկում, պատմում է, որ իրենց մոտ 200–ական դիմակ են բերում դեղատներ, որոնք վաճառվում են մի քանի ժամում։
Փետրվարի կեսից Ադրբեջանում դիմակների պակասը շատ սուր էր զգացվում։ Դեղատներ օրական 40-50 հատ էին բերում, գներն էլ աճել էին։ Դա կապված էր այն բանի հետ, որ դիմակների սեփական արտադրություն երկրում չկար, իսկ արտասահմանից դրանք ներկրելը խնդրահարույց է։
Սակայն ապրիլի 6–ին Սումգայիթում դիմակների արտադրության գործարան է բացվել։ Սկզբնական փուլում այն օրական 120 հազար դիմակ է արտադրում, սակայն արտադրության ծավալը պլանավորվում է հասցնել 200-250 հազարի։
- Համաճարակի դեմ պայքարը Վրաստանում․ գլխավոր սպառնալիքը եկեղեցին է
- «Այնքան կոպիտ պատասխանեցին, կարծես պարտքով փող էի ուզում»․ թե ինչպես է համավարակն անդրադարձել Ադրբեջանի առևտրի ոլորտի աշխատակիցների վրա
Ինչ վերաբերում է կորոնավիրուսից պաշտպանվելու մյուս միջոցներին, ապա դեղատներում բժշկական սպիրտի պակաս չկա, որի պահանջարկը պանդեմիայի մեկնարկից ի վեր նույնպես աճել է։ Անգամ մթերային խանութներում կարելի է 6 մանաթով [մոտ $3.5] մեկ լիտր սպիրտ գնել։
Այս պահին Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է գործում․ փակ է մետրոն, այգիները, պուրակները, գրեթե բոլոր առևտրային օբյեկտները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները։ Փողոց դուրս գալու համար պետք է տեղեկանք ունենալ աշխատավայրից կամ իշխանությունների sms-թույլտվությունը, որը տրվում է օրական մեկ անգամ երկու ժամով։ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է դուրս գալ տնից։ Ընդ որում, երկրում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, ինչն այդ արգելքներն, ըստ էության, ապօրինի է դարձնում։