Ամանորին Հարավային Օսիայում համացանցի զգալի բարելավում են սպասում
Հարավային Օսիայի բնակիչներին հիանալի ամանորյա նվեր են խոստացել. մինչև դեկտեմբերի վերջ կմեկնարկի համացանցային կապի երկրորդ օպերատոր «Յուգ-Տելեկոմի» աշխատանքը: Ցխինվալում սկսվել են օպտիկամանրաթելային մալուխների անցկացման ախատանքները, «Յուգ-Տելեկոմն» արդեն հանրապետությունում աշխատելու արտոնագիր է ստացել:
Հինգ տարի առաջ Հարավային Օսիան դադարեցրել էր աշխատանքն ինտերնետ տրամադրող վրացական ընկերությունների հետ և անցում կատարել դեպի «ՕսՏելեկոմ» ռուսական ընկերության հետ համագործակցություն: Այս տարիների ընթացքում ընկերությունը մոնոպոլիստ է եղել 56 հազար բաժանորդների համար՝ այդ իրավիճակում դասական բարձր գին-ցածր որակ արդյունքներով:
«Յուգ-Տելեկոմն» իր բաժանորդներին խոստանում է ավելի էժան և որակյալ ինտերնետ-կապ: «Սա առևտրային նախագիծ է, ամբողջությամբ իրականցվում է ներդրողի հաշվին:
Առաջին հերթին, մալուխը կանցկացնեն Ցխինվալի առավել ծանրաբեռնված միկրոշրջաններ, առաջին բաժանորդներին ցանցին կմիացնեն 2 շաբաթվա ընթացքում», — JAMnews-ին ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ռոբերտ Բետեևը: