Ադրբեջանում կառուցվում է առաջին վճարովի ճանապարհն՝ արդեն առկա անվճարին զուգահեռ
Նոր մայրուղին, որը Բաքուն միացնում է Ռուսաստանի սահմանին, վճարովի է լինելու։ Այդ ճանապարհով կարելի է երթևեկել մինչև 120 կմ/ժամ արագությամբ։ Գերժամանակակից ճանապարհով երթևեկելու արժեքը դեռևս չի հրապարակվել։
Ադրբեջանը կառուցում է 150 կմ երկարությամբ իր առաջին վճարովի ավտոճանապարհը, որը մայրաքաղաքը կմիացնի Ռուսաստանի հետ սահմանին։ Այն ձգվելու է արդեն գոյություն ունեցող անվճար մայրուղուն զուգահեռ։
• Գյուղ, որից սկսվում է Հայաստանը։ Լուսանկարեր, տեսանյութ
• Աբխազիայի Թկուարչալ քաղաքը․ նախկին ածխային մայրաքաղաք, որը փորձում է կենդանի մնալ
«Ավարտվում է նոր ճանապարհի հերթական 30-կիլոմետրանոց հատվածի վրա աշխատանքը։ Նոր ավտոմայրուղու ամենահյուսիսային 58-կիլոմետրանոց հատվածը պատրաստ կլինի 2020–ի վերջին», — ասված է Ավտոճանապարհային պետական գրոծակալության հաղորդագրությունում։
Մայրուղին ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2021 թ–ի երկրորդ կեսին։
Նոր ճանապարհի վրա թույլատրված առավելագույն արագությունը 120 կմ/ժամ է։
Վճարովի ճանապարհի մասին լուրը սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են ընկալել։
Բնորոշ մեկնաբանություններ․
«Ինչո՞ւ են նոր ճանապարհ կառուցում, եթե բետոնե ծածկույթով մայրուղի արդեն կա։ Ինչո՞վ է բացատրվում պետական բյուջեից նման հսկայական գումարի ծախսի անհրաժեշտությունը»։
«Չեմ հասկանում․ ճանապարհը կառուցում են բյուջեի հաշվին, որին ես հարկ եմ վճարում, այլ կերպ ասած՝ իմ իսկ փողերով, և ես դեռ պետք է վճարե՞մ այդ ճանապարհով երթևեկելու համար»։
«Այս ճանապարհն այնպես է գովազդում, կարծես ժողովուրդեը պետք է ուրախանա, որ այն վճառովի է լինելու»։