Ծեծկռտուք, կարուսելներ, սկանդալներ. Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Ընտրություններն ավարտվել են։ Անկախ դիտորդներն ու լրագրողները հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին, դրանք են․
[yes_list]
- կարուսելները;
- զանգվածային լցոնումները;
- էլեկտրականության անջատումն ընտրատեղամասերում;
- տեսահսկման սարքերի ծածկումը;
- խոչընդոտելը լրագրողների և դիտորդների աշխատանքին, նրանց վրա ճնշման գործադրումը և ուժի կիրառումը;
- այլ շրջաններում և քաղաքներում գրանցված անձանց քվեարկությունը։
[/yes_list]
Տեղի է ունեցել նաև մի քանի ծեծկռտուք, որոնք ավարտվել են ոստիկանության ժամանումով և նույնիսկ քվեարկության դադարեցմամբ։
Իշխանամետ լրատվամիջոցներն այս բոլոր միջադեպերի մասին լռում են։
Ադրբեջանում խորհրդարան են ընտրում՝ 1314 թեկնածուից 125 պատգամավոր։ Ընտրություններն ացկացվում են մեծամասնական համակարգով։
Ընտրություններն արտահերթ են․ դրանք 2020 թվականի վերջից տեղափոխվել են սկիզբ՝ փետրվարի 9–ն, այն բանից հետո, երբ գործող խորհրդարանն ինքնալուծարվեց նախագահական «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախաձեռնությամբ։ Այդ կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում հինգ գումարում շարունակ, իսկ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված չի եղել արդեն 10 տարի։
Այս տարի թեկնածուների թվում շատ են ընդդիմադիրները (նախորդ ընտրությունները նրանք բոյկոտել էին) և հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդությունը, իսկ նախընտրական արշավը հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Շատ փորձագետներ այս պահը բեկումնային են անվանում և ասում, որ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և զեղծարարություններ թույլ չտալու իշխանությունների պատրաստակամությունից է կախված երկրի ապագան։
Astara seçki dairəsi, 30 saylı seçki məntəqəsi
76 saylı Lənkəran — Astara seçki dairəsi, 30 saylı seçki məntəqəsi. Məntəqə sədri müşahidəçiyə fiziki güc tətbiq edir.
Posted by A-Live on შაბათი, 08 თებერვალი, 2020
8.00
Ադրբեջանում քվեարկություն է սկսվել։ Ընտրողները պետք է Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) 125 պատգամավոր ընտրեն 1314 թեկնածուից։ 5573 ընտրատեղամասերն աշխատելու են առավոտյան 8–ից մինչև երեկոյան 7–ը։
Միջազգային դիտորդները 883–ն են • Տեղի դիտորդները՝ 77 790
• Ընտրողները՝ 5 329 460 • Թեկնածուները՝ 1314