Ադրբեջանի հետ սահմանին հայ զինվորական է զոհվել
Պայմանագրային զինծառայող է զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ կրակոցի հետևանքով։ Այս մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
«Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.)»։
Ադրբեջանի կողմից այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանվում։
• Ադրբեջան–Հայաստան․ հարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին