Հանցագործը ներխուժել է բանկ, պատանդներ է վերցրել և պահանջում է կես միլիոն դոլար։ Լուսանկարներ/տեսանյութ
Այս պահին Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքի բանկի շենքում, ուր անհայտ անձ է ներխուժել, մնացել է 12 պատանդ։։
Հանցագործը կես միլիոն դոլար, իշխանությունների չզինված ներկայացուցիչ և անվտանգության երաշխիքներ է պահանջում։
«Վրաստանի բանկ» տղամարդը ներխուժել է հոկտեմբերի 21-ին, ցերեկը երեքին մոտ։ Ի սկզբանե պատանդ է վերցվել 19 մարդ՝ բանկի աշխատակիցներն ու հաճախորդները։ Այնուհետև, տարբեր ժամերի, հանցագործը երեք կանանց թույլ է տվել դուրս գալ շենքից։
Իր պահանջները նա փոխանցել է՝ պատանդներից մեկի միջոցով կապվելով վրացական հեռուստաընկերությունների հետ։
Զուգդիդիում է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Երեկոյան ժամը 18.00-ին մոտ ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն մեդիայից և բջջային օպերատորներից պահանջել է դադարեցնել Զուգդիդիից ուղիղ հեռարձակումը՝ պատանդների, իրավապահ մարմինների և հասարակ քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև ոստիկանական միջոցների արդյունավետության նպատակով։