Վրաստանում զգալիորեն թանկացել է մթերքը
Վրաստանում զգալիորեն թանկացել է սննդամթերքը։
Ըստ «Սակստատի» (Վրացստատ)՝ արժեզրկման մակարդակը կազմել է 6.9 տոկոս։

Այս տարվա ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, թանկացել է․
● միրգը՝ 45 տոկոսով,
● բանջարեղենը՝ 14.1 տոկոսով,
● կաթնամթերքը՝ 23 տոկոսով,
● մսամթերքը՝ 15 տոկոսով,
● շաքարավազը, ջեմերը, քաղցրավենիքը՝ 16.9 տոկոսով,
● հացաբուլկեղենը՝ 8.4 տոկոսով,
● ձեթը, ճարպերը՝ 11.0 տոկոսով։
Սննդամթերքից բացի թանկացել են նաև այլ ապրանքներ ու ծառայություններ։ Ըստ «Սակստատի»՝ առողջապահության գծով գներն աճել են միջինում 4.9 տոկոսով։

Կենսաթոշակը Վրաստանում կազմում է 220 լարի (մոտ 70 դոլար)։
Կենսաապահովման նվազագույն գումարը կազմում է 206 լարի։
Գործազրկության մակարդակը 11.6 տոկոս է (ընդհանուր առմամբ, երկրում 1 մլն 911 հազար տնտեսապես ակտիվ մարդ կա, որոնցից ավելի քան 221 հազարը, կամ 11.6 տոկոսն աշխատանքի են տեղավորված)։ Սրանք պաշտոնական տվյալներն են, թեև իրականում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, կարծում են փորձագետները։
Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ բնակչության 20.1 տոկոսն ապրում է աղքատության մեջ (2018 թ–ի տվյալներ)։
Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի կանխատեսման՝ համավարակի հետևանքով Վրաստանը կարող է կորցնել մոտ 350 հազար աշխատատեղ։