Վրաստանի ծովափնյա շրջանի չորս գյուղ մեկուսացված է կորոնավիրուսի բռնկման վտանգի պատճառով
Արդեն 17 մարդ է կորոնավիրուսով վարակվել Վրաստանի Աջարիա տարածաշրջանի Քոբուլեթիի շրջանում։
Համաճարակաբանները կարծում են, որ վարակվածների շփման շրջանակը չափազանց մեծ է եղել։ Վարակի հետագա տարածումը կանգնեցնելու համար ապրիլի 12–ին ամբողջությամբ մեկուսացված է չորս գյուղ՝ Գվարան, Մուխաէստատեն, Լեգվան և Ցկավրուկան։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում ապրիլի 12–ին գրանցվել է վարակման 252 դեպք։ Հիվանդներից երեքը մահացել են, 60–ն՝ ապաքինվել։
Այդ գյուղեր ելումուտն արգելված է, այնտեղ ոստիկանական հսկիչ անցակատեր են տեղադրվել։
Գյուղերի բոլոր բնակիչներին ստուգում են տերմոէկրանով։ Նրանց թույլատրվում է փողոց դուրս գալ միայն մթերք, դեղորայք գնելու կամ բժշկի այցելելու համար։
Բնակչությունն իրավունք ունի գարնանային աշխատանքներ կատարել՝ պահպանելով անձնական մեկուսացման հատուկ ռեժիմը։
- Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
- Վրաստանի Մառնեուլի քաղաքը՝ համաճարակի սպասելիս։ Ի՞նչ է կատարվում քաղաքում, որը կարանտինի մեջ է (լուսանկարներ)
- Թբիլիսին կորոնավիրուսի համաճարակի օրերին։ Տեսանյութ
Մարտի 21–ից Վրաստանում արտակարգ դրության խիստ ռեժիմ է գործում՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետագա տարածումը կանխելու համար։ Չի աշխատում հանրային տրանսպորտը, փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։ Մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն սուր անհրաժետության դեպքում։
Երեք քաղաք կարանտինի մեջ է կորոնավիրուսի տեղային բռնկման վտանգի առնչությամբ՝ երկրի արևելքում գտնվող Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ և Բոլնիս քաղաքները, Վրաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող Ռաճա–Լեչխումի–Քվեմո Սվանեթի շրջանի Լենտեխի քաղաքը։
4,929 մարդ կարանտինային ռեժիմի մեջ է, 405–ը՝ հիվանդանոցային վերահսկման տակ։
Մարտի 31–ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է գործում։