Վրաստանը Հայաստանին կօգնի օրական 1000 PCR-թեստերով և բուժանձնակազմով
Կիսվել
Կիսվել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խոստացել է օգնել Հայաստանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ, ըստ առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի, թե ինչ տեսքով և ինչպես է ցուցաբերվելու այդ օգնությունը, կպարզվի երկու երկրների մասնագետների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո։
Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև արդեն հեռախոսազրույց է կայացել։ Տիկարաձեն հաղորդել է, որ գործընկերոջն օգնություն է առաջարկել արհեստական շնչառության սարքերի և բուժանձնակազմի տեսքով։
«Մենք կարող ենք նաև օգնել մեր լաբորատոր հզորություններով, եթե հայկական լաբորատորիաների աշխատանքի ծավալը չափազանց մեծ է։ Այս ամենն ու այլ մանրամասներ պարզ կլինեն տեսակոնֆերանսից հետո», — ասել է նախարարը։
Հայաստանին օգնություն է առաջարկում նաև Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։
«Մենք կարող ենք օգնել թեստավորմամբ․ 500–1000 PCR-թեստ ամեն օր։ Կարող ենք նվիրել մոտ 10 հազար PCR-թեստ», — հատարարել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Հունիսի 11–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրոսով վարակման 14669 դեպք է հաստատվել։ Մահացել է 245 մարդ։