Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի աղմկահարույց հայտարարություն է արել 2018թ-ի հոկտեմբերի 18-ին Սոչիում կայացած «Վալդայի ֆորումի» նիստին ունեցած իր ելույթի ժամանակ:
Վրաստանում կենսաբանական զենք մշակելու մասին
«Այդպիսի մշակումները, եթե տարվում են, շատ վտանգավոր են: Դա անհանգստություն է առաջացնում: Նյութեր են մշակվում, որոնք կարող են մարդու վրա ընտրովի ազդեցություն ունենալ՝ կախված նրա էթնիկական խմբից: Երկրորդ ու երրորդ սերնդում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք փոխում են նախնական տեսքը: Եթե դա այդպես է, դա մեծ սառնալիք է»:
«Կիևը հակապետական քաղաքականություն է վարում, որը հիշեցնում է Միխայիլ Նիկոլաևիչի (Սահակաշվիլի) քաղաքականությունը: Սահակաշվիլիի գործողությունների արդյունքում Վրաստանը կորցրել է իր տարածքի զգալի մասը: Տխուր կլիներ, եթե ներկայիս ուկրաինական իշխանությունը նրա հետքերով գնար»:
Միջուկային պատերազմի և անդրշիրիմյան կյանքի մասին
«Մենք ընդհանրապես ոչնչից չենք վախենում: Ագրեսորը պետք է իմանա, որ հատուցումն անխուսափելի է: Իսկ մենք ագրեսիայի զոհ ենք: Եվ որպես նահատակներ դրախտ ենք ընկնելու»:
Սոցցանցերի ռուսալեզու սեգմենտում կատակներ են հրապարակում Ռուսաստանի նախագահի ելույթի կապակցությամբ: Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն.
«Նրան մոտ ո՞վ է կա. անջատեք հիվանդի համար ռուսական հեռուստատեսությունը»
«Պուտինը դեռ ապրում է այն աշխարհում՝ նախակենսաթոշակային բարեփոխման աշխարհում, այդ պատճառով էլ իրեն համապատասխան կերպ է պահում՝ լկտիաբար և ծանր»:
«Պուտինը խոստացել է միջուկային հարվածն առաջինը չհասցնել»:
«Այստեղ սոցցանցերում բոլորը քննարկում են դրախտի մասին Վլադիմիր Վլադիմիրովիչի պատկերացումը: Իսկ այն, որ նախօրեին նա 25 մլրդ դոլար է ուղարկել Եգիպտոսին «տնտեսություն զարգացնելու» համար, ոչ ոքին չհետաքրքրեց: Եվ ո՞վ է այստեղ աննորմալը, հարցնող լինի»:
Ի՞նչ է Վալդայի ֆորումը
Վալդայի ֆորումը («Վալդայ» դիսկուսիոն ակումբ) ստեղծվել է 2004թ-ին: Այն մտածվել է որպես արտասահմանյան և ռուսաստանյան քաղաքագետների հանդիպման հարթակ: Սակայն դրա նիստին հրավիրում են միայն նրանց, ովքեր լիակատար հավատարմություն են ցուցաբերում ռուսական իշխանություններին:
Ավանդաբար այդ միջոցառման գլխավոր խոսնակը Ռուսաստանի նախագահ Պուտինն է: