Օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանում հետընթաց է սկսվել․ ԱՄՆ կոնգրեսականների նամակը պետքարտուղար Մայք Պոմպեոյին
Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հասցեագրված նամակում «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին «ռուսաստանյան օլիգարխ» են անվանել, որի իշխանության գալուց հետո Վրաստանում հետընթաց է սկսվել։
«Ձեր գործընկերների հետ զրույցից հետո այնպիսի զգացողություն կար, որ Պետդեպարտամենտը մշտադիարկելու է ներդրումային կլիման՝ հատկապես ամերիկյան ընկերությունների համար, որպեսզի Վրաստանի իշխանությունը կատարի իր վրա վերցրած պարտավորություններն, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների շարունակման և ՆԱՏՕ–ին արագացված անդամակցության ուղղությամբ», — ասված է նամակում։
Կոնգրեսականները Մայք Պոմպեոյին խորհուրդ են տալիս Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին։
Վրաստանի կառավարությունը, որը մանիպուլացնում է ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, փորձում է երկրից վռնդել ամերիկյան բիզնեսը, որը տասնամյակներ շարունակ զգալի ավանդ է ունեցել ԱՄՆ և Վրաստանի տնտեսություններում, որպեսզի Վրաստան գան ռուսական, չինական և իրանական ներդրողները։
Վրաստանի սևծովյա նավահանգիստներում նպատակաուղղված ճնշում է գործադրվում ամերիկյան ընկերությունների վրա, որոնց նպատակը Վրաստանը ռուսական և չինականն ազդեցությունից պաշտպանելն է, և դա հակասում է ԱՄՆ ազգային շահերին։
Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Մարքվեյն Մալինը, Ջոդի Արինգթոնը, Բիլ Ֆլորեսը, Ուիլ Հերդը, Բրայան Բաբինն ու Ռենդի Վեբերը։ Նամակը գրվել է հուլիսի 27–ին և Վրաստանում տարածվել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլիի կողմից։
Կոնգրեսականները գրում են, որ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանում հետընթաց է սկսվել։