Նամակներ բանտից Հայաստանում. «Պատգամավորներն ընդդեմ ժողովրդի՞»
Սա Յուրի Սարգսյանի 18-րդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումները՝ էջի վերջում:
Գ
թասրտության ակտը մի մարդու նկատմամբ, որն այն չի կարող գնահատել, ոչ միայն բարություն չէ, այլև հաճախ իսկական չարիք է դառնում:
Այսպես են կարծում Թալմուդի իմաստունները. նրանց կարծիքով՝ հանցագործների նկատմամբ մեղմ վերաբերմունքը խրախուսում է նրանց հետագա հանցագործությունների և սպառնում է ազնիվ մարդկանց անվտանգությանը:
• Եվրոպայի խորհուրդը ներգրավվում է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացում
Քաղաքականության «իմաստուններն» այլ բան են կարծում: 2018թ. նոյեմբերից մինչև այս տարվա հունիս 646 համաներվածներից 81-ը կատարել է 165 նոր հանցագործություն: Տեղեկատվությունը ստացել եմ իրավապաշտպաններից, ում վստահում եմ: Հոդվածի հրապարակման պահին այդ թվերը կարող են փոխված լինել:
Էրեբունի-Երևանի հիմնադրաման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշումն ընդունվել էր միաձայն: Ոչ ոք ձեռնպահ չէր մնացել: Ոչ ոք դեմ չէր քվեարկել: Ոչ ոք կասկած չէր հայտնել:
Ժողովրդական ընտրյալները գիտեին, որ բազմաթիվ հանցագործների անպատիժ ազատ են արձակում: Դուրս են թողնում այնպիսի պայմանների մեջ, որոնք մի առ ժամանակ առաջ նրանց դրդել էին հանցագործության: Հանցագործների, որոնք չեն գիտակցել իրենց գործողությունների ոչ իրավաչափ լինելը, չեն զղջացել:
Ազատ են արձակել առանց ուսումնասիրելու հանցագործների ամբողջ կատեգորիաներ՝ հասկանալով, որ նրանք չեն կարող վայելել ազգատությունն առանց ուրիշներին վնասելու: Ինչո՞ւ: Ես չգիտեմ:
Կարծում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորներից ոչ մեկը չի մտահոգվել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր անպատասխանատու որոշումը: Իսկ եթե անգամ ինչ-որ մեկը հետաքրքրվել է հետևանքներով, հազիվ թե հիմա տանջվում է խղճի խայթից:
Մենք բոլորս համաներումն ընդունեցինք հուզումով՝ երևակայելով ամենաանհավանական տարբերակները: Բայց, պարզվեց, այն միայն շոու էր, փիար: Եվ վատ հետևանք ունեցավ ոչ միայն համաներվածների և նրանց նոր հանցագործությունների զոհերի համար: Այլև մեզ համար, որ գիտակցում ենք մեր գործողությունների ոչ իրավաչափ լինելը, զղջացել ենք և տասնամյակներով սպասում ենք մեր ժամին, մեր՝ տառապած ու վաստակած ազատությանը:
Ազատության մեջ մեզ այսպես թե այնպես գրկաբաց չեն սպասում: Իսկ վատ վիճակագրությունն է՛լ ավելի շատ է յուղ լցնում կրակին՝ արդարացնելով համընդհանուր կանխակալ մոտեցումը, որ գողը պետք է բանտում նստի, կարմիր կովը կաշին չի փոխի և այլն: Այդ իրավիճակում անազատության սարսափները, այնտեղ տիրող դաժանություններն ու անթափանց թունելները հասարակությունը բնական ու սովորական է համարում:
Նման դասավորության դեպքում արդարադատության կամ ուղղիչ համակարգում իրականացվող ոչ մի բարեփոխում ոչինչ էլ չի փոխի: Ուզում ես լավ բան անել՝ արա այն կատարյալ: Պետությունը դրա համար ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Եվ այդ պարագյում ի՞նչ կարիք կա վնասել թե՛ ժողովրդին, թե՛ բանտարկյալներին:
Նախորդ նամակները.
Նամակ առաջին. «Ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները»
Նամակ երկրորդ. «Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»
Նամակ երրորդ. «Ապագան հիասքանչ է, եթե այն կա»
Նամակ չորրորդ. «Վերջին նախազգուշացում»
Նամակ հինգերորդ. «Մարդը միշտ ուղեբաժանի առջև է»
Նամակ վեցերորդ. «Քաղցր երազանքի դառնությունը»
Նամակ յոթերորդ. «Ազատություն և ճմռթված կյանք»
Նամակ ութերորդ. «Վտանգավոր հարևանություն»
Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»
Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»
Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»
Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»
Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»
Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»
Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»
Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»
Նամակ տասնյոթերորդ․ «Երաշխավորված ազատություն»